ՀՀ դեսպանը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Մյունխենում 36 վիրավորի պատճառ դարձած վրաերթի կասկածյալը գործել է միտումնավոր Պարեկներին կաշառք առաջարկած 30-ամյա վարորդը ձերբակալվել է Մյունխենում ավտոմեքենայի ամբոխի մեջ մխրճման հետևանքով վիրավորների թիվը հասել է 36-իԹուրքական ակումբը 10 միլիոն եվրո է առաջարկել Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկի համար 40-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ավելի քան 16 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգված (տեսանյութ)
Մհեր Գրիգորյանը և Մուստաֆաևը քննարկել են սահմանազատման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է Բոյկոտը հաջողվել է. փետրվարի առաջին շաբաթում ուղեվարձերից բյուջե մուտք է արվել կրկնակից քիչ գումար. ավագանու անդամՓարիզի նշանավոր Մինոտավր ցուցասրահում կբացվի Երվանդ Քոչարի ստեղծագործությունների ցուցահանդեսըԲաքուն փակում է Sputnik-ի և BBC News-ի ադրբեջանական ծառայություններըՔՊ-ական պատգամավորը Կիևում ՀՀ ԱԺ-ի անունից աջակցություն է հայտնել Ուկրաինայի գործընկերներինՊլանային հոսանքազրկումների մասին  նախնական տեղեկատվությունՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ գործարքը կապշեցնի շատ մարդկանց. ԱՄՆ փոխնախագահԵՄ պատվիրակությունն այցելել է Բագրատաշեն և Այրում սահմանային անցակետեր30-ամյա կինը «Վայոց ձոր» ԲԿ-ում վիճաբանել է բուժանձնակազմի հետ, հայհոյել, շրջել դեղորայքային սեղանը, վնասել գույքըՈւրիշ էլ ինչպե՞ս պետք է այս թյուրիմացություններն ապացուցեն, որ այդ հարց ու պատասխան կոչվածը բեմադրում են բոլորիս ծաղրելու համարԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում իրականացվել են բարեփոխումներԻնչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը. ՊԵԿՕկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանական բեռնատար է պայթել«Ռուսական տուն»-ը` «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք Բաքվում«Беспредел» կինոյի սցենարը պատրաստ է․ Անուշ ՊողոսյանՈչ թե Իրական Հայաստան այլ Իրական Փաշինյան․ Վլադիմիր ՄարտիրոսյանԱլյասկայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱռաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչԴեմոկրատական այլընտրանք»-ը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետի թեկնածուին և նախընտրական կարգախոսը (տեսանյութ)ԱՄՆ դեսպանատներում նախապատրաստվում են աշխատակազմի կրճատմանԹույլ մի՛ տվեք, որ մտնեն ձեր ծնողների գրպանը, բոյկոտեք. տրանսպորտի թանկացման դեմ ակցիա՝ ուսանողների շրջանումԱնկարայում էլ են թանկացրել տրանսպորտի ուղեվարձը97 համարի վարորդն իրեն ագրեսիվ է դրսևորելՍտում են, թե գույքահարկի բարձրացումով քաղաքացին հարստանում է․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)Թուրքիայում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիների ծեծկռտուքի պատճառովԱլյասկայում գրանցվել է հերթական երկրաշարժըԱրզականում 18-ամյա 3 երիտասարդ ծեծել են տարիքակից տղային և նրա հորը, ով տեղափոխվել է հիվանդանոցԵրևանում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներ«Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբՓորձում են մարդկանց մոտ ձևավորել թյուր կարծիք, թե արցախցիները չեն կռվել, չեն պայքարել, ինչի պատճառով հայությունը կորցրել է Արցախը. Արշավիր ՂարամյանԱմերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնովԼեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները հետևողականորեն ոչնչացնում են հայկական պատմամշակութային ժառանգությունըՓաշինյանը դավաճանում է Հայաստանի ոչ միայն անցյալը, այլև՝ ապագան. Վարդան Օսկանյան
Բաքվում այսօր շարունակվելու է հայ գերիների դեմ շինծու դատական նիստը
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ․ ՊԵԿ
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Տեառնընդառաջը
Ո՞վ է «գազազեցրել» վարորդներին․ ի՞նչ հրահանգ են նրանք ստացելՓետրվարի 14-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է ձյունԱՄՆ, Ուկրաինայի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն Սաուդյան ԱրաբիայումԵՄ-ն անտեսում է Հայաստանին. սա հերթական բլեֆն է․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ «Հրապարակ» Ո՞ւմ համար էր «ավտոբուսը՝ ավտոբուսի հետևից է գալիս» շոուն․ դու ես ապուշ, թե՞ մեզ ես ապուշի տեղ դնումՓաստաբաններին նեղն են գցում
Քաղաքականություն

Բաց նամակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Բաց նամակ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին․

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ձեր առաջնորդությամբ Ռուսաստանի տարեցտարի հզորացումը, ԱՄՆ և իր դաշնակիցների համաշխարհային գաղութատիրության դեմ Ռուսաստանի մղած ազգային-ազատագրական պայքարը, որի ռազմական փուլի մեկնարկը տրվեց Ուկրաինայում 2022թ․ փետրվարի 24-ին սկսված հատուկ ռազմական օպերացիայով, աշխարհի այլ ժողովուրդների համար ևս ազատագրվելու, իրենց ինքնիշխանությունը վերականգնելու մեծ հնարավորություններ է ստեղծում։ 

Հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ, այսօր, այլ ժողովուրդների հետ կողք կողքի, մասնակցում են Ուկրաինայի նացիստական ռեժիմի դեմ մղվող Ռուսաստանի պայքարին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ևս հայ ժողովրդի հարյուր-հազարավոր որդիներ մասնակցել են Բրեստի, Կերչի, Ղրիմի, Կիևի, Մոսկվայի, Լենինգրադի, Կովկասի և Ստալինգրադի համար մղվող մարտերին, ազատագրել Բալթյան երկրները, Ուկրաինան, Լեհաստանը և Մոլդովան նացիստական ​​օկուպացիայից։ Նրանք կռվել են Դնեպրում, Ստալինգրադում, Կուրսկի ճակատամարտում և Բելառուսում։ 

Համոզված ենք, որ անկախ պետություններից բաղկացած նախկին ԽՍՀՄ տարածքը անվտանգության, կայունության, ժողովուրդների ինքնության պաշտպանության առումով այսօր էլ շարունակում է մնալ մեկ ընդհանուր անվտանգային միջավայր, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է, և յուրաքանչյուրի կայունությունն ու անվտանգությունը բխում է մյուսների շահերից։

Այդ առումով ՆԱՏՕ-ի ներկայությունը հետխորհրդային տարածքի որևէ մասում շղթայական ձևով բացասաբար ազդում է մյուսների վրա՝ սպառնալով նրանց անվտանգությանն ու կայունությանը։ Հենց այդ նույն տեսանկյունից ենք դիտարկում նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման շուրջ։

Տարիներ շարունակ Ռուսաստանը ջանքեր էր գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար, իսկ 2020թ․ ղարաբաղյան պատերազմից հետո՝ 2020թ․ նոյեմբերի 9/10 հայտարարության, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռքբերված այլ պայմանավորվածությունների միջոցով։ 

Ակնհայտ իրողություն է, որ հավաքական Արևմուտքի միջամտությամբ, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների քողարկված, համակարգված մասնակցությամբ կատարվում են քայլեր, որպեսզի Ռուսաստանի միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն։ Արձանագրում ենք նաև, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չեն նպաստում Ռուսաստանի միջնորդությամբ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատմանը, այլև դարձել են տարածաշրջանը ապակայունացնելուն նպաստող ԱՄՆ-ի և իր դաշնակիցների գործիքներ։

Սույն թվականի հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարեց, որ հայկական անկախ պետությունը ֆաշիստական ​​պետություն է, և որ այն մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական ​​գաղափարախոսության կրողները։ Ալիևը նաև հավելեց, որ Հայաստանի դաշնակիցներն ու հովանավորները գիտեին ու կիսում էին այդ տեսակետները, և որ այդ ֆաշիզմը պետք է ոչնչացվի՝ Հայաստանը համարելով սպառնալիքի աղբյուր տարածաշրջանի համար։

Տարօրինակ է, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է որակավորում մի երկրի ղեկավարը, ում օրոք Ադրբեջանում չի տրվել ո՛չ քաղաքական, ո՛չ էլ քրեաիրավական գնահատական 1988-1990 թթ․ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքներում տեղի ունեցած հայերի մասսայական ջարդերին և ազգային պատկանելության հողի վրա զանգվածային սպանություններին։

Իլհամ Ալիևի ղեկավարած Ադրբեջանի հանրապետության Սահմանադրության մեջ ամրագրված է, որ ներկայիս Ադրբեջանը հանդիսանում է ոչ թե Սովետական Ադրբեջանի, այլ 1918 թվականի Ադրբեջանի առաջին հանրապետություն իրավահաջորդը։ Հատկանշական է, որ վերջինիս հիմնադիր համարվող Մամեդ Էմին Ռասուլզադեն Հայրենական մեծ պատերազմի տարիներին ակտիվորեն համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ, հանդիսացել է Վերմախտի ադրբեջանական լեգիոնների կազմավորման գաղափարախոսներից մեկը, միաժամանակ գլխավորել է Գերմանիայում ադրբեջանական ներկայացուցչությունը։ Ավելին, Մամեդ Ռասուլզադեն Ադրբեջանում մինչ օրս հերոսացվում է, իսկ նրա ծննդյան օրը պաշտոնապես նշվում է պետական մակարդակով։ 

Այն նույն ժամանակ, երբ Ռուսաստանը կենաց-մահու կռիվ է մղում Ուկրաինան զավթած նացիստական ռեժիմի դեմ, Իլհամ Ալիևի ղեկավարած Ադրբեջանի Հանրապետությունը ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն է իրականացնում Ուկրաինայի նացիստական վարչակազմի հետ։

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, վերոնշյալ փաստերը հիշատակում ենք, որովհետև հետխորհրդային տարածքում էթնիկական ատելության և նացիստական գաղափարախոսության ցանկացած դրսևորում, հատկապես պետական մակարդակով, համարում ենք անընդունելի և դատապարտելի։ Ավելին, գտնում ենք, որ հետխորհրդային տարածքի երկրներն իրենց ներդրումը պետք է ունենան ավելի արդար՝ բազմաբևեռ աշխարհ կառուցելու գործում, և հենց այս համատեքստում էլ դիտարկում ենք հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը տեսնում ենք Ռուսաստանի միջնորդությամբ 2020թ․ նոյեմբերի 9/10 հայտարարության, ևս երեք եռակողմ հայտարարությունների, երեք երկրների ղեկավարների մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների կիրարկման միջոցով։

Վստահ ենք, որ միայն Ռուսաստանի Դաշնության միջնորդական առաքելությունը, ձեր գլխավորությամբ, թույլ կտա հասնել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կայուն և փոխշահավետ կարգավորմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների խաղաղ և անվտանգ ապագայի։

Խորը հարգանքով՝ 

Հայաստանի հականացիստական ճակատի համակարգողներ

Հայկ Նահապետյան, պահեստազորի գնդապետ, ռազմա-քաղաքական վերլուծաբան

Հայկ Այվազյան, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար

Կարինե Եսայան, պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ

Յուրի Խանամիրյան, պահեստազորի փոխգնդապետ, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության խորհրդի անդամ»։