Դոնալդ Թրամփը չեղարկել է Ջո Բայդենի ստորագրած 78 որոշում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել երկրի նախորդ ղեկավար Ջո Բայդենի կողմից ընդունված 78 կանոնակարգ։ Այդ կանոնակարգերի ցուցակը հասանելի է Սպիտակ տան կայքում։
Թրամփը Բայդենի գործողությունները չեղարկելու հրաման է ստորագրել Վաշինգտոնում երդմնակալության արարողությունից հետո իր կողմնակիցների հետ տեղի ունեցած հանրահավաքում։
Ստորագրելուց առաջ նախագահը Բայդենի որոշումներն անվանել է կործանարար և ասել, որ առաջիկա հինգ րոպեների ընթացքում կչեղարկի դրանք։
Երկրի ղեկավարը ստորագրել է նաև այլ հրամանագրեր, մասնավորապես սառեցնել լրացուցիչ քաղաքացիական ծառայողների աշխատանքի ընդունումը մինչև վարչակազմի ձևավորումը, չօգտագործել կառավարությունը քաղաքական հակառակորդների դեմ պայքարում: