ՀԱՄԱՍ-ը պարզաբանել է, թե երբ կազատվեն իսրայելցի պատանդների երկրորդ խմբաքանակը

Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների երկրորդ խմբաքանակը կազատվի շաբաթ օրը՝ հունվարի 25-ին, պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։
Համապատասխան հայտարարություն է հրապարակել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն իր Telegram ալիքում։
«ՀԱՄԱՍ»-ը հաստատում է, որ գերիների փոխանակման երկրորդ փուլը Իսրայելի հետ տեղի կունենա ըստ նախատեսվածի՝ շաբաթ օրը՝ հունվարի 25-ին»,- ասվում է փաստաթղթում։