Խոշոր հրդեհ Թուրքիայում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ

Թուրքիայի Կարտալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 10 մարդ է զոհվել, 32-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 03:30-ի սահմաններում 12 հարկանի շենքի չորրորդ հարկում։ Հյուրանոցում ընդհանուր առմամբ եղել է 234 հյուր։
Հրդեհն ամբողջությամբ մարել դեռ չի հաջողվել։