Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կմեկնի Վաշինգտոն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստվում է այցելել Վաշինգտոն առաջիկա շաբաթներին՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով հրեական պետության պաշտոնական ներկայացուցչին։
Երկու ղեկավարները կքննարկեն Սաուդյան Արաբիայի հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորումը, Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաև շարունակվող հրադադարը և պատանդների գործարքը, ասել է պաշտոնյան: