Օպերատորին թույլ չեն տվել մուտք գործել ԱԺ, ոստիկանություն են կանչել. լրագրողն ահազանգում է (տեսանյութ)

«NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանն ահազանգում է՝ իրավական աջակցության կարիք ունեն։
ԱԺ նիստը լուսաբանելու համար ԱԺ մեկնած NewDay.am-ի օպերատորի մոտ փոքր դանակ են հայտնաբերել և, լրագրողի փոխանցմամբ, օպերատորը թեև պատրաստակամություն է հայտնել թողնել դանակը և գնալ ԱԺ-ում լրագրողի հետ աշխատելու, անվտանգության աշխատակիցները նրան թույլ չեն տվել, ավելին ոստիկաններ են կանչել։