ՀՀ-ն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, դա ձեռնտու կառույց է. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, քանի որ այդ կազմակերպությունում մասնակցությունը տնտեսական օգուտներ է բերում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«ԵԱՏՄ-ն տնտեսական առումով Հայաստանի համար ձեռնտու կառույց է, և մենք միտում չունենք ԵԱՏՄ-ն լքելու»,- ասաց նա: