Ալե հոպ ու գերթանկարժեք Լեքսուզով աշխատանքի սլացող նիկոլը հայտնվել է մետրոյում․ Ավետիսյան

Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր առավոտյան 07:45-ի սահմաններում նիկոլի մեքենաների շարասյունը սլացավ Պռոշյան փողոցից Պարոնյան փողոցով դեպի կրկեսի խաչմերուկ: Նիկոլն էլ նոր Լեքսուզով էր` 001 L համերներով: Ուղեկցող ոստիկանական մեքենաները ընենց էին գոռում, որ հանդիպակաց մայթով անցնող ավտոբուսում գտնվող տարեցների շաքարը տասով բարձրացավ:
Քիչ անց հասա աշխատանքի ու լուրերը բացելով տեսա, որ ԱԼԵԵԵԵ ՀՈՊ ու գերթանկարժեք Լեքսուզով աշխատանքի սլացող նիկոլը հայտնվել է մետրոյում: Ֆոկուզնիկ ա մեր վառչաքռչապետը: