Ուժեղ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի ափերի մոտ

Թուրքիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ցնցումները գրանցվել է Մանիսա քաղաքից 135 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 243 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։