Հայաստանում առողջապահական ծառայությունների հասանելիության առումով պետք է ներդնենք համապարփակ ապահովագրության համակարգը. Անահիտ Ավանեսյան

րեկ ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների» հաշվետվության 2024 թ. կատարողականը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձանագրել է, որ ռազմավարությամբ նախանշված թիրախային ցուցանիշներով լուրջ առաջընթաց կա։
«Իհարկե, մեր երկրում առողջապահական ծառայությունների հասանելիության առումով պետք է ներդնենք համապարփակ ապահովագրության համակարգը, բայց գործարկված համակարգային փոփոխություններն արդեն իսկ իրենց արդյունքը ցույց են տալիս:
Ինչպես օրինակ` դրական են ցուցանիշները կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում` շնորհիվ դեղորայքային քաղաքականության և սքրինինգային ծրագրերի:
Առողջապահական մյուս ծրագրերը`թվերով, կներկայացնեմ հաջորդիվ»,- նշել է Ավանեսյանը։

