Թրամփը Ուկրաինայի հարցով իր հատուկ ներկայացուցչին պատերազմը դադարեցնելու համար 100 օր ժամանակ է տվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի հարցով իր հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգին հանձնարարել է լուծել ուկրաինական հակամարտությունը 100 օրվա ընթացքում։
Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
«Թրամփը Քելլոգին հանձնարարել է 100 օրվա ընթացքում լուծել ուկրաինական հակամարտությունը։ Ոչ ոք չի կարծում, որ նա կարող է դա անել: Նշվում է, որ նրա նշանակումը որպես հատուկ ներկայացուցիչ առաջին քայլն է խաղաղ բանակցություններ սկսելու համար, որոնք մտադիր է վերահսկել Թրամփը ինքը»,- նշում է թերթը։