Քաղաքացիների գրեթե 90%-ը բացասական է վերաբերվել տրանսպորտի թանկացմանը. GALLAP

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց «Ինչպես եք վերաբերվում տրանսպորտի գնի փոփոխությանը» հարցման արդյունքները:
Ըստ այդմ` Նավասարդյանը նշեց, որ 2 տոկոսը պատասխանել է «լիովին դրական», 11,4 տոկոսը` «ավելի շուտ դրական», 15,2 տոկոսը նշել է «ավելի շուտ բացասական» և «ընդհանրապես բացասական» պատախանել է 68,7 տոկոսը:
«Այսինքն` գրեթե 90 տոկոսը նշել է, որ բացասական է վերաբերվում այս փոփոխությանը»,- ասաց Նավասարդյանը: