Դոնալդ Թրամփն արգելել է ԼԳԲՏ դրոշները ծածանել կառավարական շենքերի վրա

Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է ԼԳԲՏ և BLM (Black Lives Matter) դրոշների օգտագործումն ամբողջ աշխարհում կառավարական շենքերի, դեսպանատների և ռազմակայանների վրա։
Ինչպես նշում է Washington Free Beacon-ը, Պետդեպարտամենտի հրամանում ուղղակիորեն չի նշվում ԼԳԲՏ և BLM դրոշները։
Փաստաթղթում նշվում է, որ այժմ կառավարական գույքի վրա թույլատրվում է ցուցադրել միայն ԱՄՆ դրոշը և որոշ ռազմական խորհրդանիշներ։