Ֆրանսիան Ասադին ձերբակալելու օրդեր է տվել

Ֆրանսիայի հետաքննող դատավորները ձերբակալության օրդեր են տվել Սիրիայի տապալված առաջնորդ Բաշար ալ Ասադի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Նա կասկածվում է ռազմական հանցագործությունների մեջ։
Մանդատը տրվել է Սիրիայում ֆրանսիայի քաղաքացի Սալահ Աբու Նաբուրի պայթյունի հետևանքով սպանության հետաքննության շրջանակներում:
Սա ֆրանսիացի դատավորների կողմից 2024 թվականի դեկտեմբերի սկզբին պաշտոնանկ արված սիրիացի նախկին առաջնորդի ձերբակալության երկրորդ օրդերն է: