Բրիտանիան հորդորում է զերծ մնալ ՀՀ-Ադրբեջան արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա այցելությունից. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․
«Բրիտանական կառավարությունը խորհուրդ է տալիս
1․ Զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա բոլոր ճանապարհորդություններից,
2․ Չերթևեկել Նոյեմբերյան-Իջևան M16/H26 միջպետական ճանապարհով։
Ո՛չ բրիտանացի գիտնականները, ո՛չ էլ բրիտանացի հետախույզները չգիտեն, որ աշխարհի ամենաապահով տեղը Կիրանցի ժեշտի ցանկապատն է ու խորհուրդ են տալիս հատկապես այդ հատված չայցելել, այդ ճանապարհով չերթևեկել․․․»։