Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն Ազգային ժողովի այսօրվա նիստում ընտրվել է առողջապահության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ։
Նա առաջադրվել է կառավարող խմբակցության կողմից Նարեկ Զեյնալյանի փոխարեն, որը վայր է դրել պատգամավորական մանդատը Նիկոլ Փաշինյանից ստացած sms ստանալուց հետո։
Թորոսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ` 1: