Միջազգային հանրությանը հարկ է հիշեցնել Այազ Մութալիբովի 1992թ․ հարցազրույցը, որտեղ ասվում է, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել են իր ընդդիմադիր ուժերը՝ Հեյդար Ալիևի գլխավորությամբ. Թանդիլյան

Արցախի ղեկավարներ երեկվա «դատավարությունը» վերաբերվում էր Խոջալուի իրադարձություններին, այն ուղղված էր ՀՀ-ի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ապօրինի և կեղծ «դատավարությունը»։
Երեկվա «դատավարությունը» վերաբերվում էր Խոջալուի իրադարձություններին, որը ոչ թե անձանց, այլ Հայաստանի դեմ է ուղղված։ Սակայն, ինչպես միշտ գործ ունենք Հայաստանի ԱԳՆ խայտառակ լռության հետ։
Միջազգային հանրությանը հարկ է հիշեցնել Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի 1992թ․ հարցազրույցը, որտեղ հստակ ասվում է, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել են իր ընդդիմադիր ուժերը՝ Հեյդար Ալիևի գլխավորության, իշխանության գալու նպատակով»,- գրել է նա։