Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Իրանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Համադան նահանգում: Երկու օդաչուներն էլ ողջ են մնացել:
Այս մասին հայտնել է նահանգի փոխնահանգապետ Համզե Էմրայը։
Նրա խոսքով` ինչպես մեջբերում է IRNA լրատվական գործակալությունը, վթարը տեղի է ունեցել նահանգի հյուսիսում գտնվող Կաբուդրահանգ շրջանում։
«Բարեբախտաբար, երկու օդաչուներին էլ հաջողվել է վթարից առաջ նետվել»,- հավելել է փոխմարզպետը։
Ըստ առկա տեղեկությունների՝ դա F-4 Phantom ինքնաթիռ էր։