Փաշինյանի համար Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհը «ցնցող է». նա ցավակցություն է հայտնել

Նիկոլ Փաշինյանն անձամբ է ցավակցել Թուրքիային՝ Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի համար, որի հետևանքով մահացել է 66 մարդ։
«Ողբերգությունը ցնցող է։ Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է Փաշինյանը՝ x-ի իր միկրոբլոգում։
Ավելի վաղ ցավակցությամբ էր հանդես եկել նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով.
«Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են»։