Նիդեռլանդները պատրաստ է խաղաղապահներ ուղարկել ՈւկրաինաՍահմանադրություն փոխելու հիմնավորում կոչվածը Հայաստանը դարձնում է ագրեսոր պետություն․ Արման Թաթոյան Տարածաշրջանում խաղաղության կողմնակից ենք․ Իրանի դեսպանը՝ Շիրակի մարզպետին Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը շտապ մեկնել են Դոնալդ Թրամփի հետ հանդիպման Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ այս պահի դրությամբ Մենք միանշանակ ճանաչում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը. ՀՀ ԱԳՆ Խաղաղությունը, պարզվում է, որ պետք է «խասիաթ» դառնա. Փաշինյանի «գաղափարախոսությունը» (տեսանյութ) Անթույլատրելի է, հայկական դպրոցական դասագրքերում ադրբեջանցի գրողների գործերն են․ ահազանգ Փաշինյանը կրկին սկսում է իր կետից, այս անգամ՝ «իրական Հայաստանի» գաղափարախոսության շուրջ Ես բացարձակապես չեմ մասնակցում դրան, ինձ դա պետք չէ․ Թիկնիզյան Երկրին վրա հասած բոլոր փորձանքների պատասխանատուն Փաշինյանն է ու իր քաղաքական աղանդը Հայաստանում ՌԴ դեսպանության աշխատակիցները ոգեկոչել են լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հիշատակը Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Բաքուն օկուպացված Տիգրանակերտը ներկայացնում է որպես պատմական Աղվեն բնակավայր Ազատազրկվածների իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իմ անմիջական ուշադրության կենտրոնում․ ՄԻՊ Ավելի քան 1700 բեռնատար է սպասում վրաց-ռուսական սահմանին՝ Վերին Լարսի անցակետով անցնելուն Մերժում ենք առաջարկվող «Սահմանադրական հանրաքվեն»․ Մարուքյան ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Քննարկվել է ՀՀ-Վրաստան սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ անցակետի ստեղծման ընթացքը ՏԿԵ նախարարը Հաղթանակի բնակիչների հետ պայմանավորվել է հարցերին պատասխանել գրավոր ընթացակարգով Սիմոնյանը հույս է հայտնել թիրախային աշխատանքով հայ-իտալական հարաբերությունները կհասնեն նոր մակարդակի Կեղծ «խաղաղությունով» խաբեց՝ հանձնելով Արցախը, «իրական Հայաստանով» է խաբելու՝ կործանելով այն Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ-ում ՀՀ հարցերով համազեկուցողին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները Փաշինյանը իր խորհրդականին Իտալիա է գործուղում Զինծառայող Հովհաննիսյանի մահվան դեպքով նախաձեռնված քրվարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել Ալիևը օկուպացված Արցախում հակահայկական ելույթ է ունենում, Փաշինյանը՝ խոսում նոր Սահմանադրությունից Փաշինյանը ջուր բերելու օրինակով ներկայացնում է, թե ինչպես է կախվածություն առաջանում այլ երկրներից (տեսանյութ) Նոր Սահմանադրության ընդունմամբ Փաշինյանն իրականացնում է Ադրբեջանի պահանջը․ քաղաքագետ Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից, փրկարարները գետից դուրս են բերել նրա մարմինը Ուկրաինացիները Զապորոժիայի շրջանում հարվածել են ռուսական գումարտակինԱնկախության հռչակագրին գալիս է փոխարինելու ինչ–որ փաստաթուղթ, լուծարում են ՀՀ-ն․ իրավապաշտպան Պետք է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրություն ընդունենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ինչու է ներկայիս ԱՄՆ-ին ձեռնտու Ուկրաինայի պարտությունը, ինչը չեն հասկանում ՀՀ խեղճ «արևմտամետները» Փաշինյանը գաղափարական ուղերձով դիմում է ժողովրդին․ ՈՒՂԻՂԵս ու իմ թիմը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը արդար քրտինքով իր հացը վաստակող մարդկանց կողքին ենք, նրանց շահերի պաշտպանը․ ՂարաղազարյանՀայաստանի գավաթ․ հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը
Ռուբեն Վարդանյանը կրկին հացադուլ է հայտարարել
Հայաստանը շահագրգիռ է Դոմինիկանայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ. Հակոբ Արշակյան Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Դոմինիկանայի Հանրապետության դեսպանին Հայ-վրացական սահման տանող ճանապարհը ձնաբքի պատճառով փակ է բեռնատարների համար ԳՇ պետը դիմել է դատավորին, մերժվել․ փաշինյանական դատարանի վերաբերմունքի մասին․ պատգամավոր Գարիկ Գալեյանի արարքը խուլիգանություն համարվել չի կարող․ դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Վաղը լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներումՀայաստան մուտք կգործեն վենչուրային նոր ֆոնդեր և նոր մասշտաբային ծրագրեր. Հակոբ ԱրշակյանՇարժական մամոգրաֆը Մարտունիում է․ ՀՀ-ի 4 մարզում հետազոտվել է 32 100 կին, 285-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղՎեց տնօրեն՝ չորս տարվա ընթացքում կամ կադրային «беспредел»․ Անուշ ՊողոսյանԴիլիջանի գիշերօթիկի շենքում 7 արցախցի ընտանիք զրկված է գազից և լույսից՝ ինչպես բլոկադայի ժամանակ Արցախում. իրավապաշտպանՍառնակունք գյուղի բենզալցակայանը կապարակնքվել է
Սասուն Խաչատրյանը Դանիել Իոաննիսյանի մոտ բարեխոսե՞լ է Կարեն Բատիկյանի համար. կողմերի պարզաբանումը
Ալեն Սիմոնյանի եղբայրը 2024-ին կառավարությունից շահել է 343 մլն դոլարի պայմանագրեր. աչքերիս չէի հավատում. Զարոկյան
Տնտեսություն

Շատ ես օգտվում տրանսպորտից, նվազ գին ես վճարելու, բայց ավելին՝ քան 100 դրամն է, ավելի քիչ ես օգտվում՝ վճարելու ես 300 դրամ․ սա քաղաքականություն է․  «Նոր Պրոյեկտ. Տնտեսական Ալիք

Սույն թվականի փետրվարի 1-ից Երևանում հանրային տրանսպորտի ծառայությունների գնի սպասվող թանկացումները լուրջ մտահոգություններ են առաջացրել մասնագիտական և ոչ մասանգիտական խմբերի, առհասարակ հանրության լայն շրջանակներում:
 
Խնդիրը կայանում է նրանում, որ հանրային տրանսպորտից օգտվում է գրեթե ամբողջ բնակչությունը կամ յուրաքանչյուր երևանաբնակ ընտանիքի անդամներից գոնե մեկը, երկուսը պարբերաբար: Ուստի սպասվող թանկացումը որոշակի ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր ընտանիքի դրամական ծախսերի և խնայողությունների վրա:
 
Արձանագրենք, որ այո՛, ինչպես և յուրաքանչյուր ծառայության գին պետք է սահմանվի «գին-որակ» բանաձևով: Մինչ այժմ գործող հանրային տրանսպորտի ծառայության որակը հեռու է բավարար լինելուց, սակայն բնակչությունը չէր բողոքում 100 դրամներից, որն ի դեպ գործում է վերջին 20 տարիներին: Այժմ հարցադրումը հետևյալն է, էապես բարելավել տրանսպորտային ծառայության որակը՝ բնականաբար նաև գինը ինդեքսավորելով:
 
Թնջուկը հենց այս ինդեքսավորման մեջ է:
 
Կարելի է ենթադրել, որ անընդհատ պետությունը կարող է սուբսիդավորել որակի հետ կապված ծախսերը, որը կլուծի բնակչության սոցիալական խնդիրը: Սակայն, տեղական իշխանության մոտեցումը բոլորովին այլ է, կիրառել եվրոպական մի շարք զարգացած երկրների փորձը ըստ տրանսպորտից օգտվելու հաճախականության, ըստ այդմ էլ դիֆերենցված գների: Այն է՝ շատ ես օգտվում տրանսպորտից, հարաբերականորեն ավելի նվազ գին ես վճարելու, բայց ավելին քան 100 դրամն է, ավելի քիչ ես օգտվում՝ էապես բարձր գին ես վճարելու, օրինակ 300 դրամ:
 
Մեր կողմից ներկայացվող այս վերլուծության նպատակը միջազգային փորձը ներկայացնելը չէ, դրա մասին շատ է ասվել: Դիցուք, վերջիններից մեկը տնտեսագետ Աղասի Թավադյանի վերլուծությունն է, որը նույնպես հստակ ցույց է տալիս՝ համադրել ոչ միայն «որակ-գին», այլև «միջին աշխատավարձ-գին» բանաձևերը:
 
Ինչ խոսք, մենք պետք է գնանք մեր բնակչության իրական եկամուտներն ավելացնելու ճանապարհով, ուստի հանրային ծառայությունների գները նույնպես պետք է աճեն մարդկանց եկամուտների որոշակի ողջամիտ տոկոսի աճի տրամաբանությամբ:
 
Կա ևս մեկ դիտարկում, ստացվում է այնպես, որ 2025թ.-ից կտրուկ բարձրանում են բնակչությունից, նաև բիզնեսից ակնկալվող տարբեր ծառայությունների գները, օրինակ գույքահարկը, աղբահանության վճարները, իսկ ձեռնարկատիրական գործունեությունից՝ հարկերը, այդ թվում շրջանառության հարկը, և այլն:
Արդյո՞ք պատկան մարմինները հաշվարկել են այդ թանկացումների ազդեցությունը մարդկանց սոցիալական փաստացի վիճակի վրա:Այս ամենին էլ ավելանում է նաև համատարած հայտարարագրման ինստիտուտի գործարկումը, այդ թվում հարկումը՝ դրսից ստացվող ֆինանսական տրանսֆերտներից:
 
Այս բոլորը կարծես թե տնտեսագիտության հետ կապ չունեն, սա զուտ քաղաքականություն է: Չենք կարծում, որ տնտեսագետները երբևէ այսպիսի խորհուրդներ կտային: Ուստի, պետք է ամբողջական դիտարկել այս թանկացումները և սթափ գնահատել դրանց ազդեցությունը:
 
Հիշենք, իսկ ինչու՞ մեր հանրապետությունից հեռացան ռելոկանտները, որովհետև Հայաստանը խիստ ծախսատար երկիր է, բայց Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և չպետք է ստեղծել մի իրավիճակ, որ այժմ էլ մեր քաղաքացիները մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ:
Վերստին անդրադառնալով հանրային տրանսպորտի խնդրահարույց հարցին՝ քննարկել սպասվող թանկացումները ամբողջական տիրույթում և առաջնորդվել ի շահ հանրության:
 
 «Նոր Պրոյեկտ. Տնտեսական Ալիք» նախաձեռնություն