Մեկ օրում՝ 13 վթար. 2 մարդ զոհվել է, 17-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 21-ից 22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 2 մարդ զոհվել է, 17-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։