Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում hունվարի 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում սպասվում է թույլ ձյուն։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 23-24-ը հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում hունվարի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: