Փաշինյանն առաջիկայում կայցելի ԱՄՆ․ մանրամասներ

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ փետրվարի սկզբին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ:
Փաշինյանը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաեւ «Ազգային աղոթքի նախաճաշին»:
Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով: