Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվել Զելենսկու պատճառով. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը լուծելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել, քանի որ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է կռվել։
«Մենք կարող էինք գործարք կնքել, և Զելենսկին որոշեց, որ ցանկանում է կռվել»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով ուկրաինական հակամարտությունը կարգավորելու հնարավորությունները։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Զելենսկին հրեշտակ չէ և չպետք է թույլ տար Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկը։
«Ես ասում եմ ձեզ, որ Զելենսկին ցանկանում է կարգավորել այս հարցը: Նա ևս հոգնել է այս ամենից», - ասել է Թրամփը:
Սպիտակ տան նոր ղեկավարը կոչ է արել անհապաղ դադարեցնել հակամարտությունը՝ հավելելով, որ Ուկրաինան ավերվել է: