Եթե Իսրայելը դուրս չբերի իր զորքերը, պատերազմը նորից կսկսվի. Հզբոլլահ

Եթե Իսրայելը չկարողանա դուրս բերել իր զորքերը լիբանանյան տարածքից մինչև կիրակի՝ հունվարի 26-ը, դա կլինի Հըզբոլլահի հետ հրադադարի համաձայնագրի լուրջ խախտում:
Այս մասին հայտարարել է Հըզբոլլահը:
«Զորքերի դուրսբերման 60-օրյա վերջնաժամկետի չկատարումը կդիտվի որպես համաձայնագրի կոպտագույն խախտում և հետագա հարձակում Լիբանանի ինքնիշխանության վրա», - նշված է կառույցի հայտարարության մեջ:
Իր հերթին, իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելը խնդրել է ԱՄՆ-ին՝ Հեզբոլլահի հետ բանակցություններում լրացուցիչ 30 օր ժամանակ տալ հարավային Լիբանանից իր զորքերը դուրս բերելու համար։