Ես ցանկանում եմ, որ իրանցիները մեծ երկիր ունենան, սակայն չունենան միջուկային զենք. Դոնալդ Թրամփ

Իրանը չար գործողություններ է իրականացնում Մերձավոր Արևելքում, և Միացյալ Նահանգները բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի այն դադարեցնելու համար:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես ցանկանում եմ, որ իրանցիները մեծ երկիր ունենան, նրանք ունեն մեծ ներուժ, նրանք անհավանական մարդիկ են: Միակ բանը, որ ես ուզում եմ, այն է, որ նրանք միջուկային զենք չունենան»,- ընդգծել է Թրամփը։
Նա նաև ասել է, որ մանրակրկիտ մշակված գործարքը կարող է երաշխավորել, որ Իրանը չի կարողանա միջուկային զենք ստեղծել: Թրամփի խոսքով գործարքը կպահանջի բազմափուլ ստուգում: