ՄԻԵԴ-ը հաստատեց՝ մածունը սև չի լինում․ Դավիթ Հարությունյանը՝ դատավոր Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ի արձանագանքի մասին

Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում արձանագրել է, որ դատավոր Սուրեն Անտոնյանի վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եղել է կանխակալ, ինչի արդյունքում դատավորը հեռացվել է դատական համակարգից։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ը հաստատեց՝ մածունը սև չի լինում։
«Ուղենիշային որոշում, որն արձանագրեց դատավոր Սուրեն Անտոնյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը։ Սույն որոշումը նաև ԲԴԽ-ի գործունեության առաջին գնահատականն է, որն արձանագրում է դատական իշխանության անկախության դեմ ոտնձգության փաստը։
Շնորհակալություն դատավոր Սուրեն Անտոնյանին, նրա փաստաբաններ Էմիլ Ամիրխանյանին և Արման Զրվանդյանին՝ արդարության վերականգնման այս կարևոր որոշմանն իրենց ջանքերով նպաստելու համար»,- Facebook-ում գրել է Հարությունյանը։