Բաքուն փակում է Sputnik-ի և BBC News-ի ադրբեջանական ծառայություններըՔՊ-ական պատգամավորը Կիևում ՀՀ ԱԺ-ի անունից աջակցություն է հայտնել Ուկրաինայի գործընկերներինՊլանային հոսանքազրկումների մասին  նախնական տեղեկատվությունՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ գործարքը կապշեցնի շատ մարդկանց. ԱՄՆ փոխնախագահԵՄ պատվիրակությունն այցելել է Բագրատաշեն և Այրում սահմանային անցակետեր30-ամյա կինը «Վայոց ձոր» ԲԿ-ում վիճաբանել է բուժանձնակազմի հետ, հայհոյել, շրջել դեղորայքային սեղանը, վնասել գույքըՈւրիշ էլ ինչպե՞ս պետք է այս թյուրիմացություններն ապացուցեն, որ այդ հարց ու պատասխան կոչվածը բեմադրում են բոլորիս ծաղրելու համարԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում իրականացվել են բարեփոխումներԻնչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը. ՊԵԿՕկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանական բեռնատար է պայթել«Ռուսական տուն»-ը` «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք Բաքվում«Беспредел» կինոյի սցենարը պատրաստ է․ Անուշ ՊողոսյանՈչ թե Իրական Հայաստան այլ Իրական Փաշինյան․ Վլադիմիր ՄարտիրոսյանԱլյասկայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱռաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչԴեմոկրատական այլընտրանք»-ը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետի թեկնածուին և նախընտրական կարգախոսը (տեսանյութ)ԱՄՆ դեսպանատներում նախապատրաստվում են աշխատակազմի կրճատմանԹույլ մի՛ տվեք, որ մտնեն ձեր ծնողների գրպանը, բոյկոտեք. տրանսպորտի թանկացման դեմ ակցիա՝ ուսանողների շրջանումԱնկարայում էլ են թանկացրել տրանսպորտի ուղեվարձը97 համարի վարորդն իրեն ագրեսիվ է դրսևորելՍտում են, թե գույքահարկի բարձրացումով քաղաքացին հարստանում է․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)Թուրքիայում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիների ծեծկռտուքի պատճառովԱլյասկայում գրանցվել է հերթական երկրաշարժըԱրզականում 18-ամյա 3 երիտասարդ ծեծել են տարիքակից տղային և նրա հորը, ով տեղափոխվել է հիվանդանոցԵրևանում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներ«Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբՓորձում են մարդկանց մոտ ձևավորել թյուր կարծիք, թե արցախցիները չեն կռվել, չեն պայքարել, ինչի պատճառով հայությունը կորցրել է Արցախը. Արշավիր ՂարամյանԱմերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնովԼեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները հետևողականորեն ոչնչացնում են հայկական պատմամշակութային ժառանգությունըՓաշինյանը դավաճանում է Հայաստանի ոչ միայն անցյալը, այլև՝ ապագան. Վարդան Օսկանյան
Բաքվում այսօր շարունակվելու է հայ գերիների դեմ շինծու դատական նիստը
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ․ ՊԵԿ
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Տեառնընդառաջը
Ո՞վ է «գազազեցրել» վարորդներին․ ի՞նչ հրահանգ են նրանք ստացելՓետրվարի 14-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է ձյունԱՄՆ, Ուկրաինայի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն Սաուդյան ԱրաբիայումԵՄ-ն անտեսում է Հայաստանին. սա հերթական բլեֆն է․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ «Հրապարակ» Ո՞ւմ համար էր «ավտոբուսը՝ ավտոբուսի հետևից է գալիս» շոուն․ դու ես ապուշ, թե՞ մեզ ես ապուշի տեղ դնումՓաստաբաններին նեղն են գցումՄեսի՞ջ է, թե՞ տգիտությունԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը չի կարողացել հասնել ՄյունխենԱվինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բիոզուգարաններով«Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց. «Ժողովուրդ»«Մերսի քեզ, Ավինյան Տիկո...». համազգային չհայտարարված «սուգ է»․ «Իրավունք»Ադրբեջանցի սահմանապահները հետևում և գրանցում են Հայաստանում ԵՄ դիտորդների տեղաշարժըԳյումրիում ընդդիմադիր թեկնածուների շքերթը մի այլ կարգի ուրախացրել է Փաշինյանին․ «Իրավունք»Դատարանը Էդգար Ղազարյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից ու նրան վճարել 1․130․000 դրամԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ իշխանության յուրացման առիթով հարուցված գործն ավարտին է մոտենում. «Ժողովուրդ»Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է
Հասարակություն

ՊՎԾ-ն 2024-ին հանրային գնումների ոլորտում բացահայտել է ավելի քան 3.1 մլրդ դրամի խախտումներ

Հանրային (պետական) գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է դիտարկումներ իրականացնել՝ ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից։

Ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի №142-Լ հրամանով հաստատված՝ գնումների գործընթացներում ռիսկերի գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգի շրջանակներում իրականացված վերահսկողության արդյունքում 2024 թվականի ընթացքում Ծառայությունը դիտարկել է 13,680 գնման ընթացակարգ։ Համեմատության համար նշենք՝ մինչև գնումների ռիսկերի գնահատման գործիքակազմի ներդնումը, 2022 թվականին ամբողջ տարվա ընթացքում դիտարկվել է ընդամենը 3,100 գնման ընթացակարգ, իսկ 2023 թվականին այդ թիվը կազմել է 3,788, որոնցից 2,990-ը դիտարկվել են միայն օգոստոսից հետո՝ ռիսկայնության չափորոշիչների ներդնման արդյունքում։ Տվյալների վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ծառայությունում նոր գործիքակազմերի ներդնումը զգալիորեն բարձրացրել է գնումների գործընթացների վերահսկողության արդյունավետությունը։

Ծառայության կողմից դիտարկված 13,680 գնման ընթացակարգերից ռիսկերի գնահատման առաջնային կարգին են դասվել 4,104 ընթացակարգ կամ հրապարակված բոլոր ընթացակարգերի շուրջ 30%-ը, որոնց նկատմամբ Ծառայությունն իրականացրել է երկրորդային ռիսկերի գնահատում։ Արդյունքում՝ լրացուցիչ վերահսկողություն իրականացնելու նպատակով առավել ռիսկային խմբին են դասվել 412 ընթացակարգ (երկրորդային ռիսկեր պարունակող ընթացակարգերի շուրջ 10%-ը)։

Նշված ընթացակարգերի նկատմամբ լրացուցիչ հսկողություն իրականացնելու վերաբերյալ պաշտոնական գրություններ են հասցեագրվել գնումների պատվիրատու հանդիսացող պետական կառավարման համակարգի մարմիններին, պետական հիմնարկներին և որոշ ՏԻՄ-երի։

Պետական վերահսկողական ծառայության կողմից 2024 թվականին իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրվել է գնումների գործող օրենսդրությանը չհամապատասխանող՝ թվով 374 գնման ընթացակարգ, որոնց շրջանակում Ծառայության կողմից պատվիրատուներին ներկայացվել են առաջարկություններ՝ ապահովելու տվյալ ընթացակարգերի համապատասխանությունը սահմանված օրենսդրական պահանջներին:

Հաշվետու ժամանակաշրջանում հայտարարված գնումների ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերում արձանագրվել է թվով 191 խտրականության դեպք, իսկ  110 դեպքով բացահայտվել են գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող (այսպես ասած՝ սև ցուցակում ներառված) և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց մասնակցության փաստեր, ևս 73 դեպքով արձանագրվել են գնումների գործընթացների օրենսդրական այլ կարգավորումների պահանջների խախտումներ: Իրականացված վերահսկողության արդյունքում` թվով 68 դեպքով Ծառայության կողմից պատվիրատուներին առաջարկվել է կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառել գնումների գործընթացներն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ: Միաժամանակ, մասնագիտացված վարչության կողմից Ծառայություն մուտքագրված թվով 58 հանրագրերի ու ռիսկերի գնահատման նպատակով իրականացված վերլուծությունների արդյունքում նախաձեռնվել է 28 մշտադիտարկում և կազմվել 12 վերլուծական տեղեկանք:

2024 թվականի ընթացքում պատվիրատուների կողմից կազմակերպված գնման ընթացակարգերի վերլուծության արդյունքում ի հայտ են եկել գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (այսպես ասած՝ սև ցուցակում) ներառված անձանց հետ փոխկապակցված 27 գնման մասնակիցներ, որոնցից 24-ը պատվիրատուների պատճառաբանված որոշումների հիման վրա արդեն իսկ ներառվել են գնումների գործընթացներին մասնակցության իրավունք չունեցող  անձանց ցուցակում:

2024 թվականին պետական կառավարման համակարգի մարմիններում իրականացված գնման ընթացակարգերի վերլուծության արդյունքում` արդեն իսկ կնքված թվով 121 գնման պայմանագրերում (ավելի քան 2,264 մլրդ ՀՀ դրամ ընդանուր արժեքով) արձանագրվել են խախտումներ` պայմանավորված գնումների գործընթացներին մասնակցության իրավունք չունեցող և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ: Ծառայության կողմից պատվիրատուներին տրամադրված տեղեկատվության հիման վրա վերոնշյալ պայմանագրերից 79-ի դեպքում (շուրջ 2,1 մլրդ ՀՀ դրամ արժեքով) լուծվել են ծառայությունների մատուցման կամ ապրանքների ձեռք բերման պայմանագրերը: Ընդհանուր առմամբ՝ 2024 թվականի ընթացքում ՊՎԾ կողմից հանրային գնումների ոլորտում արձանագրված առերևույթ խախտումները կազմել են ավելի քան 3,124 մլրդ ՀՀ դրամ:

Ծառայության կողմից հանրային գնումների ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքները սահմանված կարգով զեկուցվել են ՀՀ վարչապետին, իսկ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու անհրաժեշտության դեպքում դրանց առնչվող նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Միաժամանակ, իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում պետական բյուջե և պետական հիմնարկների հաշիվներին է վերականգնվել շուրջ 50 մլն ՀՀ դրամ՝ որպես գնումների գործընթացների իրականացման ընթացքում թույլ տրված խախտումների հետևանքների վերացում և պատվիրատուների կողմից չհաշվարկված տույժեր ու տուգանքներ:

Վարչապետի հանձնարարությամբ՝ Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից 2024 թվականի ընթացքում հանրային գնումների ոլորտը կարգավորող լիազոր մարմին են ներկայացվել թվով 15 օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, որոնք բխել են ընթացիկ վերահսկողական գործընթացների արդյունքներից՝ ոլորտի օրենսդրական դաշտի բարելավման նպատակով:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը: