ԱՄՆ պետքարտուղարը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը հայտնել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսով զրուցել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Զրույցի ընթացքում Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու կարևորությունը։
Նշվել է նաև Թուրքիայի դերը որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի և նրա կարևորությունը տարածաշրջանային կայունության մեջ։
Ռուբիոն ընդգծել է համագործակցության կարևորությունը՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման։