Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարները հանդիպել են Անկարայում

Պաշտոնական այցով Թուրքիայում է գտնվում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար-ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Հիքմեթ Միրզոևը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ այցի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուի հետ։
«Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև գործընկերության ներդրումը տարածաշրջանային անվտանգության մեջ և դրա զարգացման հեռանկարները»,- ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։