Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվա
Լույս չի լինի մի շարք հասցեներում ՌԴ Ռոստովի մարզում վնասվել են մի քանի բարձրահարկ շենքեր Խոշոր ավտովթար Երևանում․ վարորդը եղել է երիտասարդ աղջիկ, ով չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Վստահ ենք, դիմադրության շարժումը հաղթանակ է տանելու․ Իրանի նախագահ Պատմության 10 լավագույն ֆուտբոլիստներն ըստ FourFourTwo-իՆիկոլ Փաշինյանը նստում է №7 ավտոբուս, բայց իջնում №11-ից Ուրարտուն պարտվեց Լոկոմոտիվին․ Թիկնիզյանը և Սևիկյանը մասնակցեցին հանդիպմանը Կիմ Չեն Ընը ցանկանում է Վլադիմիր Պուտինի հետ դրոններ արտադրել Որքան Փաշինյանը հայտարարում է պետական շահերի զիջման մասին, այնքան Ադրբեջանը ագրեսիվ է դառնում Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարները նամակ են հղել պետքարտուղարին հայկական հարցերի շուրջ Ստեփանավանում բռնկված խոշոր հրդեհը մարվել է, հայտնաբերել են 1 քաղաքացու դի Իշխանությունները շարունակում են իրենց քաղաքական հաշվեհարդարը․ Փարաքարի ղեկավար Փետրվարի 10-ին սկսվում է Առաջավորաց պահքի շրջանը Միրզոյանը շնորհավորել է Լիբանանի ԱԳ նորանշանակ նախարարին ՆԳ նախարարը կարևորել է ոստիկանությունում ուժի կիրառման նոր ստանդարտի վերապատրաստումները Արբիտրաժային գործով փոխհատուցվել են Հայաստանի կրած բոլոր դատական ծախսերը՝ 2.8 մլն ԱՄՆ դոլարի չափով Պատրաստ ենք համագործակցել․ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր վարչապետին ԱՄՆ-ն Իսրայելին 7 մլրդ դոլարի զենք կվաճառի Հարի Քեյնը «Բավարիայի» կազմում գրանցել է գերարդյունավետ ցուցանիշՆերկայացումդ չստացվեց․ 20 վարկյան տևող տեսանյութում Նիկոլը 3 «ֆոկուս» է անում․ Հրանտ Ավետիսյան (լուսանկարներ)Փյունիկը ընկերական խաղում հաղթել է ռուսական ակումբին Հայտնի է դարձել ԱՄՆ-ի կողմից Մեքսիկա արտաքսված միգրանտների թիվըԲաքվում շինծու «դատավարության» ժամանակ ՀՀ-ից ֆինանսական «փոխհատուցման» պահանջ է ընթերցվել Ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. իրանագետ Վերին Լարս տանող ճանապարհը կրկին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը դժգոհում է, թե ինչի չի կարողացել ավտոբուսի տոմս գնել թվային եղանակով (տեսանյութ) Աշոցքի, Սևանի և Արագածի տարածաշրջաններում բուք է Հայրենադարձներին ներկայացվել են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված պետական ծրագրերն Զելենսկին պատրաստ է գործարք կնքել Թրամփի հետԱրման Ծառուկյանը վերսկսել է մարզումները Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանն ի ցույց է դնում իր իրական էությունը, որի մասին զգուշացնում էինք այս մղձավանջի ամենասկզբից ՄԻՊ-ը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն համագործակցությունը Ի՞նչ է նշանակում «օգտվել» ռուս-ադրբեջանական լարվածությունից․ վերլուծաբանՓետրվարի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԻսրայելի բանտերից ազատ կարձակվեն 183 պաղեստինցիներԱրարատի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի«Հորեղբորս՝ Վազգեն Սպարապետի մասին ֆիլմ նկարահանելը եղել է իմ երազանքներից մեկը»․ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյան (տեսանյութ)Ջասթին Թրյուդոն ներկայացրել է, թե ինչ ծրագրեր ունի Թրամփը Կանադայի հետ կապվածՄեր անելիքը մեր դիմաց է, մեր հաղթանակը մեր առջև է և այն չի ուշանալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբյորն Յագլանդին պարգևատրել է Պատվո շքանշանովԱմերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում (տեսանյութ)Ռուսական բանակը գիշերը խոցել է 36 ուկրաինական անօդաչու թռչող սարք
Ստեփանավանում հրդեհից տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է․ ԱՆ
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է
Համար 31 երթուղին սպասարկող ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին ձերբակալվել է. ՔԿ
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյունՍուրենյանցը հայտնել է, թե ով է իրենց թեկնածուն՝ Գյումրիի ավագանու ընտրություններում
Ադրբեջանgիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը
Քաղաքականություն

Այդ ձևակերպման մեջ ոչ միայն կոդավորված էր Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը, այլ նաև Շահումյանը Շուշիի և Լաչինի հետ փոխանակումը. Զուրաբյանը պատասխանել է «Նիկոլի պրոպագանդիստներին»

Նիկոլի պրոպագանդիստները փորձում են պաշտպանել գերագույն գլխավոր ստախոսի ստերը, ասելով՝ Պետդեպարտամենտի բացահայտված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Փուլային կարգավորման համաձայն «հայկական ուժերը պետք է  դուրս բերվեին Շուշիից ու Լաչինից»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Նիկոլ Փաշինյանի պրոպագանդիստներն արդեն նաև Ազգային Ժողովի ամբիոնից փորձում են պաշտպանել գերագույն գլխավոր ստախոսի այլանդակ ստերը, ասելով, թե վերջերս ԱՄՆ պետդեպարտամենտի բացահայտված փաստաթղթերն իբր ցույց են տալիս, որ 1997 թվականի Փուլային կարգավորման համաձայն «հայկական ուժերը պետք է դուրս բերվեին Շուշիից ու Լաչինից»։

Սրանք այնքան անգրագետ են դիվանագիտության մեջ և այնքան անպարկեշտ Նիկոլին իր կործանարար որոշումների պատասխանատվությունից մաքրելու անպատվաբեր գործում, որ որպես նման ակնհայտ ստի ապացույց բերում են 1997 թվականի Փուլային տարբերակին համաձայնություն հայտնելու Հեյդար Ալիևի ձևակերպումը, որը ևտեղադրված է ամերիկյան զեկույցներում։

Սրանց մտքով անգամ չի անցնի (իսկ եթե անցնում է, նշանակում է, որ չարամտորեն են մոլորեցնում մեր հանրությանը), որ կարեւևորը ոչ թե կարգավորման պլանի ձևակերպումն է Ալիևի կողմից, որով նա շարադրել է նաև ապագայի հետ կապված իր ցանկությունները, այլ Մինսկի Խմբի համանախագահների կողմից ներկայացված և Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունն ստացած կարգավորման պլանի բուն տեքստը։

Իսկ 1997 թվականի Փուլային կարգավորման տեքստում զորքերի դուրսբերման մասին ասված է միայն հետևյալը (կետ II.

1.«Երկրորդ փուլում ուժերը դուրս են բերվում միաժամանակ և թիվ 1 հավելվածում ներառված գրաֆիկի համաձայն` հետևյալ կերպ.

(1) Հայաստանի ուժերը, որոնք տեղաբաշխված են Հայաստանի սահմաններից դուրս, բերվում են այդ սահմաններից ներս:

(2) ԼՂ ուժերը բերվում են ԼՂԻՄ 1988թ. սահմանագծից ներս` բացառությամբ Լաչինի շրջանի:

(3) Ադրբեջանի ուժերը դուրս են բերվում դեպի թիվ 1 հավելվածում նշված սահմաններից անդին` ԲՄԾԽ հանձնարարականների հիման վրա, և Հայաստանի տարածքից:»

Ինչպես տեսնում ենք, հայկական զորքերը ոչ միայն մնում էին ամբողջ ԼՂԻՄ֊ի տարածքում (ինչը ներառում է Շուշին), այլ նաեւ ամբողջ Լաչինի շրջանում։

2.Իսկ ինչ վերաբերվում էր չհամաձայնեցված հարցերին (Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Շահումյանի շրջան հայերի վերդադարձը, Շուշի եւ Լաչին՝ ադրբեջանցիների վերադարձը), դրանք հետաձգվում էին անորոշ ապագայով եւ պետք է լուծվեին Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հետագա բանակցություններով մի վիճակում, երբ արդեն հաստատվել են ԵԱՀԿ բաժանարար բազմազգ ուժերը և դադարեցված է ռազմական հակամարտությունը։ Ահա ինչպես էր դա ձևակերպված կարգավորման պլանում (կետ XI).

«Սույն համաձայնագրի երեք կողմերը, այսպիսով վերջ դնելով հակամարտության պատերազմական կողմին, համաձայն են Մինսկի խորհրդաժողովի համանախագահների օժանդակությամբ բարեխղճորեն շարունակել բանակցությունները ԵԱՀԿ գործող նախագահի կողմից համապատասխանաբար հրավիրված այլ կողմերի հետ հակամարտության մյուս բոլոր կողմերի անհետաձգելի ու համապարփակ կարգավորմանը հասնելու նպատակով, այդ թվում` քաղաքական կողմը, ինչը ներառում է ԼՂ կարգավիճակի որոշումը և Լաչինի, Շուշիի ու Շահումյանի հետ կապված խնդիրների լուծումը. այսպիսի կարգավորումը բանակցությունների ճանապարհով իրականանալուց և վերոհիշյալ կողմերի ստորագրումից հետո ենթակա է ճանաչման միջազգային հանրության կողմից հնարավորինս արագ հրավիրվելիք Մինսկի խորհրդաժողովի ժամանակ»:

Ինչպես տեսնում ենք, կարգավորման պլանում Շուշիից և Լաչինից հայկական զորամիավորումների դուրսբերման և այդ շրջաններ ադրբեջանցիների վերադարձի հետ կապված Ադրբեջանի ցանկություններն անգամ ձեւակերված չեն, և այդ ամենի մասին խոսվում է ընդամենը, որպես «Շուշիի և Լաչինի հետ կապված խնդիրներ»։

Նիկոլի պրոպագանդիստները չգիտես ինչու լռում են, որ չլուծված հարցերի այդ ընդհանուր փաթեթի մեջ ընդգրկված էր նաև Շահումյանի շրջանի հարցը։ Իսկ դիվանագիտությունից մի քիչ հասկացողները կհասկանային նաև, որ այդ ձևակերպման մեջ ոչ միայն կոդավորված էր Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը, այլ նաև Շահումյանը Շուշիի և Լաչինի հետ փոխանակումը։

Ստախոսներից ներողություն չեմ ակնկալում, որովհետեւ սուտ ասելը այսօր դարձել է նրանց համար միակ մասնագիտությունը»,-գրել է նա։