ԱՄՆ առաջին տիկին Մելանյան ֆիլմ է նկարահանում իր կյանքի մասին

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ծրագրում է ամբողջությամբ փոխել իր ամուսնու՝ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետում Սպիտակ տանը գտնվելու ոճը, գրում է Daily Mail-ը։
Հրատարակության տվյալներով՝ Մելանիան կանի մի բան, որ նախկինում ոչ մի առաջին տիկին չի արել: Նա իր կյանքի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանի:
Հաղորդվում է, որ ֆիլմը հեռարձակվելու է ամերիկյան Amazon Prime ծրագրով, որը պատկանում է Թրամփի հովանավորներից մեկին՝ Washington Post-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսին։