Թուրքիայում շենք է փլուզվել. փլատակների տակ մեծ թվով մարդիկ կան

Թուրքիայի Քոնյա քաղաքում եռահարկ շենք է փլուզվել: Նախնական տվյալներով՝ փլատակների տակ մարդիկ կան, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Միջադեպը տեղի է ունեցել Սելչուկլուի կենտրոնական թաղամասում, որտեղ արագորեն դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ փրկարարական խմբեր, բժշկական ծառայություն և ոստիկանական ստորաբաժանումներ։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են, մանրամասները ճշտվում են։