Սերբիայում հազարավոր մարդիկ իրականացնում են ցույցեր և գործադուլներ

Հազարավոր ուսանողներ և դպրոցականներ դուրս են եկել Բելգրադի փողոցներ՝ կոչ անելով 2024 թվականի նոյեմբերին Նովի Սադի երկաթուղային կայարանի տանիքի մի հատվածի փլուզման մեղավորներին ենթարկել քաղաքական և քրեական պատասխանատվության։
Ինչպես հայտնում է AFP գործակալությունը, ցուցարարները կրել են պաստառներ՝ «Ընդհանուր գործադուլ», «Փոփոխությունը մեզ հետ է գալու», «Համակարգը ստում է ձեզ» և նմանատիպ այլ կարգախոսներով:
Սերբիայի մայրաքաղաքում փակ են մնացել բազմաթիվ խանութներ ու սրճարաններ՝ միանալով համընդհանուր գործադուլին։ Շատ դպրոցներ չեղյալ են համարել դասերը, քանի որ ուսուցիչները սատարում էին բողոքի ցույցին, իսկ շատ ծնողներ իրենց երեխաներին պահել էին տանը:
Փակվել են նաև թատրոններն ու կինոթատրոնները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Նովի Սադում կենտրոնական երկաթուղային կայարանի նոր վերանորոգված շենքի բետոնե ծածկն է փլուզվել։ Զոհերը եղել են 6-ից 74 տարեկան 15 մարդ։