Թիվ մեկ հավակնորդն անուն ունի, մի վախեցեք ասել անունս, շատ ուժեղ չեմ հարվածի. Արման Ծառուկյանը գրառում է արել

UFC թեթև քաշային կարգում, չեմպիոնական գոտու համար 1 հավակնորդ Արման Ծառուկյանը նոր գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջում.
«Թիվ մեկ հավակնորդը անուն ունի, և դա Արման Ծառուկյանն է. Եթե որևէ մեկը ցանկանում է լինել թիվ մեկ հավակնորդը, նա պետք է պայքարի ինձ հետ. ես պատրաստ եմ և բաց: Մի վախեցեք ասել իմ անունը. Խոստանում եմ, շատ ուժեղ չեմ հարվածի»
