Տարածաշրջանում իրավիճակը մնում է անկայուն. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկով

Հարավային Կովկասում կայունության ապահովման առանցքային խնդիրներից են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները և խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստական աշխատանքները։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
«Տարածաշրջանում իրավիճակը մնում է անկայուն։ Շարունակվում է դրա կարգավորման գործընթացը, որի կենտրոնական կողմը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումն է»,- ասել է Սերդյուկովը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ տարածաշրջանում լարվածությունը սրվում է արևմտյան երկրների՝ Հարավային Կովկասում իրենց ազդեցությունն ամրապնդելու փորձերով: