Փաշինյանն Իրանում առևտրային կցորդին տարածքային կառավարման փոխնախարար է նշանակել

Իրանում ՀՀ առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել:
Պաշտոնից ազատելու և նոր պաշտոնում նշանակելու որոշումները ստորագրել է Նիկոլ Փաշինյանը:
Կոստանյանը Իրանում առևտրային կցորդի պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի հունիսին։