Լոնդոնը խստացնում է վերահսկողությունը Հայաստան մատակարարումների նկատմամբ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հորդորել է ընկերություններին զգույշ լինել Ռուսաստանի հետ սերտ տնտեսական կապեր ունեցող երկրներ արտահանումներ անելիս:
Այս հանձնարարականը վերաբերում է 14 երկրների, այդ թվում՝ Հայաստանին, Չինաստանին, Հնդկաստանին, Թաիլանդին, Մոնղոլիային և այլն։
Իշխանությունները նախազգուշացրել են, որ այդ երկրներ արտահանումը կարող է հանգեցնել պատժամիջոցների, եթե ապրանքները հայտնվեն Ռուսաստանում: