Հայաստանի եվրաինտեգրման հետևանքը կարող է լինել հայ բնակչության տոտալ աղքատացում. Զախարովա

Հայաստանի եվրաինտեգրման հետևանքը կարող է լինել հայ բնակչության տոտալ աղքատացումը: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայկական ապրանքների վրա կլինեն ավելի բարձր մաքսատուրքեր, որը կհանգեցնի ՀՆԱ-ի աճի տեմպերի կտրուկ անկման։ Օրինակ, ես կարծում եմ, որ սա է գլխավորը, քանի որ դա ուղղակի հարված կլինի եկամուտին և զարգացմանը,- նշել է Զախարովան։
«Եթե մենք խոսում ենք արտադրության մասշտաբի, Հայաստանի բնակչության մասին, ապա դա ուղղակի կարող է հանգեցնել տոտալ աղքատացման»,- նշել է Զախարովան:
Ըստ նրա՝ դատելով հայկական կողմի պաշտոնական վիճակագրությունից՝ 2015 թվականից ի վեր Հայաստանից արտահանումն աճել է 10 անգամ՝ հիմնականում ռուսական ուղղության հաշվին։ Միայն Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը նախորդ տարի մոտեցել է 12 մլրդ դոլարի։