Վահե Ղազարյանն աչքը դրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնի վրա․ նա հանդիպել է Հայկ Ղալումյանի հետ

ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանը, մեղմ ասած, դռնեդուռ է ընկել` պաշտոն ստանալու համար։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահե Ղազարյանը ծանր է տանում իր պաշտոնազրկումը․ նա մեկուսացել է ու որոշ նեղ շրջանակում անգամ արտասվել։ Ասում են՝ նա ամաչում է տնից դուրս գալ։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով` օրերս էլ Ղազարյանը հանդիպել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, ով Նիկոլ Փաշինյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր։
Նրանց զրույցի թեման եղել է Վահե Ղազարյանի պաշտոն ստանալու մասին։ Մեզ հասած տեղեկություններով` Ղազարյանը նեղսրտել է, թե՝ ինչքա՞ն կարող է այդպես մնալ ու սպասել, պետք է մի բան արվի։
Ղալումյանն էլ խոստացել է, որ ամեն ինչ լավ կլինի։ Հորդորել է մի քիչ սպասել․ «թող սառույցը կոտրվի»,- ասել է նա։
Մեր տեղեկություններով` Ղալումյանն ասել է, թե՝ Նիկոլն ԱԱԾ տնօրեն «Արմեն Աբազյանի վրա ատամ ունի, կնստես իրա տեղը»։ Նա նաև նշել է, որ առջևում ընտրությյուններ են, և շատ բան կարող է փոխվել։
Հավելենք նաև, որ Վահե Ղազարյանն օրերս Գետահովիտ գյուղում մասնակցել է հուղարկավորության, որտեղ գլուխ է գովացել, թե՝ գնում եմ ԱԱԾ պետ։
Արմինե Մկրտումյան