ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը պաշտոնից ազատման դիմում է գրել

NEWSPRESS.am-ի տեղեկություններով ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։
Նա համակարգում պաշտոն է ստացել ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի օրոք։
Շրջանառվող լուրերի համաձայն` նախկին նախարարի կադրին անաշխատանք չեն թողնի։
Մեր տեղեկություններով` Վաղինակ Մարտիրոսյանը հնարավոր է ծառայության անցնի Քննչական կոմիտեում։