Կվարացխելիան և ընկերները ժամանել են Երևան (լուսանկարներ)Մեդվեդևը հեգնել է Զելենսկուն` ճաշարանում միայն Ռուսաստանն ու Ամերիկան ​​են, իսկ ճաշացանկում բրյուսելյան, բրիտանական, փարիզյան խորտիկներ են, հիմնական ուտեստը կիևյան կոտլետն էՀՖՖ նախագահի հրաժարականն անխուսափելի է. Արթուր ՍողոմոնյանԱնձի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց. վերջինս զբաղվել է նաև տարբեր տեսակի թմրամիջոցների ձեռքբերմամբԱմենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցվեց «Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» առաջին կարգի շքանշանը«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նամակը ՄԱԿ-ի կողմից հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթՄենք ունենք կառավարության կողմից պատժիչ քաղաքականության ռեալ ապացույց. Արա Զոհրաբյան (տեսանյութ)Թուրքական քարոզչությունը հայկական փողերով է սնվում. թյուրքագետՀայաստանն ու Ադրբեջանը ավարտում են պատմական համաձայնագրի շուրջ բանակցությունները. ԼոնդոնԱվետիք Չալաբյանի գործով հայտնի դարձած Թոռնիկը մասնակցել է Սարիկ Մինասյանի նախընտրական քարոզարշավին Yerkir.amՇվեյցարիայի խորհրդարանի ընդունած բանաձևը հիշեցնում է՝ Արցախի էջը չի կարող փակվել ուժի կիրառմամբ, էթնիկ զտումներով և ցեղասպանական գործողությունների սպառնալիքըԺողովուրդը վրանները կխփի, կմնա այստեղ. վարդաշենցիները հանդիպում են պահանջում Ավինյանի հետՍպիտակում 17-ամյա տղային սպանել են՝ 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով. մանրամասներԻրանում ամանորյա տոնակատարությունների հետևանքով զոհերի թիվն աճում էՄարիա Կարապետյանը, Արման Եղոյանն ու Սարգիս Խանդանյանը Հռոմում ենԱդրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը կնշանակի արդարացնել Արցախում էթնիկ զտման քաղաքականությունը․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցել Հայաստանին․ ԱԳՆԱրփինե Սարգսյանի, ոչ գրագետ մոտեցման պատճառով, նոր անհարմարություններ են ստեղծվել անձնագրային բաժնում«Տուալետում սև սունկ է աճում, այլևս հնարավոր չէ ապրել». վարդաշենցի (տեսանյութ)
ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ հետաքննել հայ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին մեղադրանքները
Հութիները հրթիռային հարված են հասցրել Իսրայելի ավիաբազայինՔՊ-ն փորձում է խուսափել ամփոփիչ բանավեճից․ «Ժողովուրդ»Մինչև մարտի 23-ն անձրևներ կլինեն
Ադրբեջանը որպես ռուս ուղղափառ եկեղեցի է ներկայացնում Շուշիի Սբ Ամենափրկիչը
4 հազար 439 օտարերկրացի ստացել է Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակԱԺ նախագահի պարտականությունները կատարումը հանձնարարվել է Ռուբեն Ռուբինյանին «Ավինյանը մեզ խաբեց». վարդաշենցիների բողոքի ակցիան քաղաքապետարանի մոտ․ ՈւՂԻՂԱնուշ Պողոսյանի դիմումի հիման վրա ՊՎԾ-ն գնացել է Մարտունու ԲԿ-ի տնօրենի հետքերով. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել դատախազինԱՄՆ դեսպան Քվինն այցելել է 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոց (լուսանկարներ)ՊՎԾ-ն եւ ԱՆ-ն՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի. ապօրինության գործը կհասնի դատախազություն․ «Ժողովուրդ»Ադրբեջանցիները քանդել են Ներքին Հանդի հուշարձանը․ «Հրապարակ»Տիգրանը երկկողմանի ծնnղազnւրկ է, բայց ինքը մենակ չէ. ամբողջ Արցախը նրա հետ է․ փաստաբանԱրցախցիները բողոքի գործողություններ են ծրագրում․ «Հրապարակ»Ապօրինի ծագման գործով վարչության դատախազները հերթով հեռանում են աշխատանքից. ահազանգ․ «Ժողովուրդ»Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ և ընդդիմության առաջնորդ Էքրեմ ԻմամօղլուինՏեղումներն առաջիկա 5 օրերին կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԵթե հարցը չորով չդրվի, ՔՊ-ականներից շատերն «անտանելի վիրուս» կբռնեն. «Հրապարակ»
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական սուտն է տարածել, թե իբր հայկական զինուժը գիշերը կրակ է բացել Վարդենիսի, Սոթքի և Շորժայի դիրքերից
24 ժամ ջուր չի լինելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններումԱդրբեջանը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ. «Հրապարակ»ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ կշարունակի պատերազմն Իսրայելի հետՓաշինյանը չպետք է թուրք լրագրողներին հրավիրեր Երևան հարցազրույցի համար․ Հարութ Սասունյան Ադրբեջանը ճնշում է ­ՀՀ-ին՝ ընդ­միշտ ձեռք­բե­րե­լու հա­մար Ար­ցա­խի հար­ցի վերջ­նա­կան փա­կումը Կոստանյանը Իսպանիայի ԱԳ պետքարտուղարին է ներկայացրել «Բաքվի հետ համաձայնեցված տեքստի» արձագանքները Բաքուն կտրականապես մերժում է Հայաստանի վարչապետի գրասենյակի հայտարարությունը Շատ լավ և արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Պուտինի հետ․ Թրամփ ՌԴ և ԱՄՆ նախագահների բանակցությունների շուրջ բացասական ֆոնի համար Կիևը փորձել է ներխուժել Բելգորոդ Դեսպանը ԱԳՆ պատվիրակությանն է ներկայացրել հայ-հնդկական հարաբերությունների զարգացումները Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մասիսում, 6 վիրավոր կա Ապօրինի զենք է հայտնաբերվել
Քաղաքականություն

Ժողովրդի պատմությանը միահյուսված գործիչը. Սաղաթելյանը՝ Սիմոն Զավարյանի մասին

Հունվարի 30-ին ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ «Ազդակ» օրաթերթի խմբագրատանը կայացավ պատմաբան, բանասեր ՀՅԴ Բյուրոյի երկար տարիների  անդամ Երվանդ Փամբուկյանի խմբագրությամբ և «Վէմ» մատենաշարի նախաձեռնությամբ  լույս տեսած «Սիմոն Զավարյանի անտիպ նամակները» հատորի շնորհահանդեսը: ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի քարոզչական մարմնի անունից ասված բացման խոսքում Հարութ Մարկոսյանը հայտնել է, որ նամակագրությունն, իբրև հավաստի և արժանահավատ աղբյուր, հարուստ նյութեր է պարունակում պատմությամբ հետաքրքրվողների համար: Սալբի Քյուրքճյան-Թաշճյանը, ներկայացնելով գիրքը, անդրադարձել է Սիմոն Զավարեանին` իբրեւ անհատականության, ապա  Դաշնակցության երրորդության ապրած ժամանակաշրջանի կացությանը. հայության իրադրությունը թուրքական լծի տակ, հեղափոխական գործիչների ձերբակալությունները, բանտն ու աքսորը, գավառների մեջ արյունահեղությունը, հայության դիմագրաված օրհասական կյանքի պայքարը, որոնք մղեցին Դաշնակցության գործիչներին` բազմապատկելու ճիգերը: 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր խոսքում  փաստեց, որ Զավարյանի նամակներին եւ աշխատություններին անդրադարձել են Սիմոն Վրացյանը, Հրաչ Տասնապետյանը, եւ այսօր այդ գործը շարունակում է Երվանդ Փամբուկյանը: Մեծ երախտավորին ուղղելով իր խոսքը` Իշխան Սաղաթելյանը նշեց, որ նա  պատմաբան է, Դաշնակցության պատմության տարեգիրք, մանկավարժ, արխիվագետ և  ազգային-կուսակցական գործիչ, ով շատ կարեւոր ու մեծ աշխատանք է ծավալում: 

Ըստ բանախոսի՝ ներկա պայմաններում, երբ խեղաթյուրվում է մեր անցյալը, պատմությունը այն գործունությունը, որն իրականացնում է Ե. Փամբուկյանը կուսակցության պատմությունը,  մեր գործիչների ճանապարհը եւ գործունեությունը ներկայացնելու ուղղությամբ, շատ կարեւոր աշխատանք է` հասկանալու, գնահատելու, խորանալու եւ նոր սերունդների  դաստիարակության իմաստով: 

Շարունակելով իր խոսքը` Ի. Սաղաթելյանը փաստել է, որ կան գործիչներ, որոնց կենսագրությունը մեր կուսակցության կամ ժողովրդի պատմությունից չի կարելի  առանձնացնել, եւ նրանցից մեկն է Սիմոն Զավարյանը, որի կենսագրությանը երբ ծանոթանում ենք, ապշում ենք, թե ինչպես Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում ծնված երիտասարդը եղավ այնքան լուսավոր, հեղափոխական, կազմակերպված, իր ժողովրդի ցավով տառապող, իր ժողովրդի իրավունքների համար պայքարող: Զավարյանն այնտեղ էր,  ուր որ հայությունն իր կարիքն ուներ, ուր որ կուսակցությունը հեղափոխական, կազմակերպական եւ լուսավորական գործ ուներ. Սոֆիայից մինչեւ Ժնև, Կովկաս, Պեյրութ, Արեւմտյան Հայաստան: 

Իշխան Սաղաթելյանը հաստատել է, որ Զավարյանն իր հեղափոխական եւ կազմակերպական գործունեության մեջ միշտ մեր ժողովրդի ազատագրության գործը կապում եւ պայմանավորում էր մեր ժողովրդին կրթելու, ազգային գիտակցությունը բարձրացնելու հնարավորություններով, և այդ հարցը մենք ունենք ներկայումս: ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր Գևորգյանը, անդրադառնալով «Սիմոն Զավարյանի անտիպ նամակները» հատորի լույս ընծայմանը, հայտնեց, որ այն «Վէմ» մատենաշարի իններորդ հատորն է, պատմաբան Երվանդ Փամբուկյանի աշխատանքի արգասիքը: 

Բյուրոյի անդամը փաստեց, որ Փամբուկյանն իր տասնամեակներու գիտահետազօտական աշխատանքների  ընթացքում տարբեր աղբյուրներից, արխիվային փաստաթղթերից, նամակագրություններից, հուշագրություններից եւ մամուլից հսկայական աշխատանք կատարելով` երեւան հանել եւ հանրությանն է ներկայացրել Դաշնակցության գործը եւ դեմքերին: Հատորի խմբագիր Երուանդ Փամբուկյանն իր խոսքում նշեց՝ պէտք է հիշենք, որ  Զավարյանը մեր կուսակցության հիմնադիր երրորդության մաս է կազմում եւ հիմնադրությունից հետո շուրջ 12 տարի գործել է Կովկասում, ավելացնելով, որ նա ցարական իշխանությունների  կողմից բանտարկվել է, դարձել Արևելյան Բյուրոյի ներկայացուցիչ եւ նամակագրության հեղինակ է Թիֆլիսից սկսած: 

Զավարյանն այնուհետև 12-13 տարիներ` մինչև իր մահը, գտնվել է արտասահմանում, նախ` Ժնեւ, ուր Արեւմտյան Բյուրոյի ներկայացուցչի հանգամանքով գործել, վարել է «Դրօշակ»-ի խմբագրությունը եւ շուրջ մեկ տարի նամակագրություն հաստատել պատասխանատու ընկերների, մարմինների և կենտրոնական կոմիտեի հետ: 1904 թվականին Դաշնակցության Ընդհանուր ժողովին մասնակցելուց հետո  ընտրուեց Կիլիկիայի Լեռնավայրի պատասխանատու մարմնի անդամ եւ այդ հանգամանքով անցավ Մերձավոր Արևելք, գլխավորապես` Ալեքսանդրիա եւ Կահիրե, նաեւ` Բեյրութ, որը  մնացած երկրների հետ կապի կարեւոր շրջանն էր: 

Այստեղ Զավարյանի գլխավոր գործերից մեկը եղավ ամերիկյան եւ ֆրանսիական համալսարանների ուսանողության հետ գործելը: Ըստ Երվանդ Փամբուկյանի՝ բազմաբեղուն գործունեություն ծավալած, Դաշնակցության խիղճը համարվող հիմնադիրն է Զավարյանը, որին նվիրված բազմաթիվ գործերի մեջ կան շատ հետաքրքրական տեղեկություններ այդ բոլորի մասին: Նա ասաց, որ այս բոլոր նյութերը  գտնվում են Դաշնակցության արխիվներում` հիմնադրման առաջին օրերից, եւ արխիվի հիմնադիրներից գլխավորը եղել է Ռոստոմը, որը կազմակերպել է տեղեկությունները հավաքելու գործը: 

Այդ նյութերը բոլորը բավական դժվարին պայմաններում ուղարկվում էին Ժնեւ, որն այդ տարիներին Հայ դատի հետապնդման կենտրոնն էր: 1925 թուականին այդ արխիվները փոխադրվեցին Փարիզ: Այնտեղ այդ արխիվները  գտնում էին փակված ծրարների մեջ, պահ էին տրված բանկում եւ ուսումնասիրման ենթակա չէին: Փամբուկյանը տեղեկացրեց, որ Համաշխարհային Բ. պատերազմին այդ արխիվներն ապահովության համար փոխադրվեցին Միացյալ Նահանգներ: Ներկայումս դրանք գտնվում են Միացյալ Նահանգներում՝  «Հայրենիք» ամսագրի շենքում, ուր հատուկ հարմարություններ են ստեղծված թե՛ կլիմայական, թէ՛ այլ տեսակետներով: Այդ արխիվներից այսօր օգտվում են շատ հայ եւ օտար ուսումնասիրողներ, պատմաբաններ: