19 զոհ և 5000 վիրավոր. Իրանում աճում են Նովրուզի տոնակատարության զոհերի և վիրավորների թվերըԿվարացխելիան և ընկերները ժամանել են Երևան (լուսանկարներ)Մեդվեդևը հեգնել է Զելենսկուն` ճաշարանում միայն Ռուսաստանն ու Ամերիկան ​​են, իսկ ճաշացանկում բրյուսելյան, բրիտանական, փարիզյան խորտիկներ են, հիմնական ուտեստը կիևյան կոտլետն էՀՖՖ նախագահի հրաժարականն անխուսափելի է. Արթուր ՍողոմոնյանԱնձի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց. վերջինս զբաղվել է նաև տարբեր տեսակի թմրամիջոցների ձեռքբերմամբԱմենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցվեց «Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» առաջին կարգի շքանշանը«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նամակը ՄԱԿ-ի կողմից հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթՄենք ունենք կառավարության կողմից պատժիչ քաղաքականության ռեալ ապացույց. Արա Զոհրաբյան (տեսանյութ)Թուրքական քարոզչությունը հայկական փողերով է սնվում. թյուրքագետՀայաստանն ու Ադրբեջանը ավարտում են պատմական համաձայնագրի շուրջ բանակցությունները. ԼոնդոնԱվետիք Չալաբյանի գործով հայտնի դարձած Թոռնիկը մասնակցել է Սարիկ Մինասյանի նախընտրական քարոզարշավին Yerkir.amՇվեյցարիայի խորհրդարանի ընդունած բանաձևը հիշեցնում է՝ Արցախի էջը չի կարող փակվել ուժի կիրառմամբ, էթնիկ զտումներով և ցեղասպանական գործողությունների սպառնալիքըԺողովուրդը վրանները կխփի, կմնա այստեղ. վարդաշենցիները հանդիպում են պահանջում Ավինյանի հետՍպիտակում 17-ամյա տղային սպանել են՝ 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով. մանրամասներԻրանում ամանորյա տոնակատարությունների հետևանքով զոհերի թիվն աճում էՄարիա Կարապետյանը, Արման Եղոյանն ու Սարգիս Խանդանյանը Հռոմում ենԱդրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը կնշանակի արդարացնել Արցախում էթնիկ զտման քաղաքականությունը․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցել Հայաստանին․ ԱԳՆԱրփինե Սարգսյանի, ոչ գրագետ մոտեցման պատճառով, նոր անհարմարություններ են ստեղծվել անձնագրային բաժնում«Տուալետում սև սունկ է աճում, այլևս հնարավոր չէ ապրել». վարդաշենցի (տեսանյութ)
ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ հետաքննել հայ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին մեղադրանքները
Հութիները հրթիռային հարված են հասցրել Իսրայելի ավիաբազայինՔՊ-ն փորձում է խուսափել ամփոփիչ բանավեճից․ «Ժողովուրդ»Մինչև մարտի 23-ն անձրևներ կլինեն
Ադրբեջանը որպես ռուս ուղղափառ եկեղեցի է ներկայացնում Շուշիի Սբ Ամենափրկիչը
4 հազար 439 օտարերկրացի ստացել է Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակԱԺ նախագահի պարտականությունները կատարումը հանձնարարվել է Ռուբեն Ռուբինյանին «Ավինյանը մեզ խաբեց». վարդաշենցիների բողոքի ակցիան քաղաքապետարանի մոտ․ ՈւՂԻՂԱնուշ Պողոսյանի դիմումի հիման վրա ՊՎԾ-ն գնացել է Մարտունու ԲԿ-ի տնօրենի հետքերով. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել դատախազինԱՄՆ դեսպան Քվինն այցելել է 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոց (լուսանկարներ)ՊՎԾ-ն եւ ԱՆ-ն՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի. ապօրինության գործը կհասնի դատախազություն․ «Ժողովուրդ»Ադրբեջանցիները քանդել են Ներքին Հանդի հուշարձանը․ «Հրապարակ»Տիգրանը երկկողմանի ծնnղազnւրկ է, բայց ինքը մենակ չէ. ամբողջ Արցախը նրա հետ է․ փաստաբանԱրցախցիները բողոքի գործողություններ են ծրագրում․ «Հրապարակ»Ապօրինի ծագման գործով վարչության դատախազները հերթով հեռանում են աշխատանքից. ահազանգ․ «Ժողովուրդ»Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ և ընդդիմության առաջնորդ Էքրեմ ԻմամօղլուինՏեղումներն առաջիկա 5 օրերին կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԵթե հարցը չորով չդրվի, ՔՊ-ականներից շատերն «անտանելի վիրուս» կբռնեն. «Հրապարակ»
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական սուտն է տարածել, թե իբր հայկական զինուժը գիշերը կրակ է բացել Վարդենիսի, Սոթքի և Շորժայի դիրքերից
24 ժամ ջուր չի լինելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններումԱդրբեջանը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ. «Հրապարակ»ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ կշարունակի պատերազմն Իսրայելի հետՓաշինյանը չպետք է թուրք լրագրողներին հրավիրեր Երևան հարցազրույցի համար․ Հարութ Սասունյան Ադրբեջանը ճնշում է ­ՀՀ-ին՝ ընդ­միշտ ձեռք­բե­րե­լու հա­մար Ար­ցա­խի հար­ցի վերջ­նա­կան փա­կումը Կոստանյանը Իսպանիայի ԱԳ պետքարտուղարին է ներկայացրել «Բաքվի հետ համաձայնեցված տեքստի» արձագանքները Բաքուն կտրականապես մերժում է Հայաստանի վարչապետի գրասենյակի հայտարարությունը Շատ լավ և արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Պուտինի հետ․ Թրամփ ՌԴ և ԱՄՆ նախագահների բանակցությունների շուրջ բացասական ֆոնի համար Կիևը փորձել է ներխուժել Բելգորոդ Դեսպանը ԱԳՆ պատվիրակությանն է ներկայացրել հայ-հնդկական հարաբերությունների զարգացումները Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մասիսում, 6 վիրավոր կա
Քաղաքականություն

Փաշինյանը արձանագրում է՝ Կովկասում խաղաղության հարցը ԱՄՆ առաջնահերթություն չէ․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

«Արդեն գրեթե երկու օր Վաշինգտոնում գտնվող Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում, իմ սուբյեկտիվ գնահատմամբ իհարկե, արել է ընդամենը մեկ էական հայտարարություն:

«Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր»:

Այս հայտարարությունը նա արել է Save Armenia նախաձեռնության կազմակերպած միջոցառման ընթացքում, որին մասնակցել են տարբեր կազմակերպությունների հայ եւ օտարերկրացի ներկայացուցիչներ:

Փաստացի, ի՞նչ է ստացվում: Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո հայտարարում է, որ Կովկասում խաղաղությունը ԱՄՆ առաջնահերթություն չէ: Այլապես, նա ինչու՞ պետք է հայտարարի, որ դա ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում «ներառելը» կլիներ կարեւոր: Եթե՝ «ներառելը կլիներ շատ կարեւոր», ապա կնշանակի, որ այս պահին ներառված չէ:

Ես չեմ կարծում, թե Փաշինյանը բառերը, այսպես ասած բայերն ու ժամանակները օգտագործում է առանց դրանց հանդեպ ուշադրության:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը կամա, թե ակամա արձանագրում է, որ Կովկասում խաղաղության հարցը ԱՄՆ առաջնահերթություն չէ:

Մի փոքր գնանք հետ, մի քանի ամիս, 2024 թվականի ամառ, Երեւան. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը հայտարարում է, որ ԱՄՆ համար առաջնահերթություն է Միջին միջանցքի ստեղծումը՝ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա՝ Կենտրոնական Ասիայից մինչեւ Միջերկրական ծովի ավազան:

Փաշինյանի հայտարարությունը Վաշինգտոնում, նշանակու՞մ է ակնարկ, որ ԱՄՆ համար Միջին միջանցքը լինելով առաջնահերթություն, այդուհանդերձ առաջնահերթություն չէ դրա՝ միայն խաղաղ ճանապարհով լինելը:

Այդպես եղել է նաեւ մինչեւ՞ վարչակազմի փոփոխությունը, թե՞ Փաշինյանը կարծում է, որ այդպես է վարչակազմի փոփոխությունից հետո: Ինչպես նկատել եմ, Տրամպի թիմից կարծես թե առայժմ չի եղել որեւէ էական անդրադարձ Կովկասին: Առավելագույնը, Մարկո Ռուբիոն Հայաստանի եւ Ադբրբեջանի միջեւ գործընթացը քննարկել է Թուրքիայի հետ:

Փաստացի, գոնե առայժմ նա այդ հարցը չի քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Իհարկե, Ռուբիոն գերզբաղված է առավել կարեւոր հարցերով, բայց դա էլ հենց ցուցիչ է»: