49 համարի վարորդը 100 դրամանոցը շպրտել է այն իրեն տված կնոջ վրա․ ավտոբուսի երիտասարդները պաշտպանել են տիկնոջն ու մետաղադրամներ նետել վարորդի ուղղությամբ՝ ի նշան բողոքի

Այսօր՝ փետրվարի 5-ին, միջադեպ է տեղի ունեցել 49 համարի ավտոբուսում, որից ես ամեն օր օգտվում եմ։
Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտող կինը 100 դրամանոց դրեց վարորդի դիմաց։ Վարորդը նրան հորդորեց վերցնել գումարը։ Կինը չվերցրեց այն, քանի որ նրա նպատակը ոչ թե անվճար երթևեկելն էր, այլ 150 դրամի դեմ բոյկոտելը։
-Չեմ վերցնում,-ասաց նա։
Այդ ժամանակ վարորդը վերցրեց 100 դրամանոցն ու շպրտեց կնոջ վրա։
Ավտոբուսում գտնվող մի քանի երիտասարդ բորբոքվեցին կատարվածից: Նրանք իրենց ձեռքի մետաղադրամները նետեցին վարորդի ուղղությամբ՝ նախատելով վերջինիս՝ անկիրթ ու անշնորհք պահվածքի համար, որը նա ցուցաբերել էր տիկնոջ նկատմամբ։
Տեսարանը տհաճ էր, բայց երիտասարդները կեցցեն։ Իսկ վարորդները թերևս պետք է վերանայեն իրենց պահվածքը։
Արմինե Մկրտումյան