Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած բանաձևը հիշեցնում է՝ Արցախի էջը չի կարող փակվել ուժի կիրառմամբ, էթնիկ զտումներով և ցեղասպանական գործողությունների սպառնալիքըԺողովուրդը վրանները կխփի, կմնա այստեղ. վարդաշենցիները հանդիպում են պահանջում Ավինյանի հետՍպիտակում 17-ամյա տղային սպանել են՝ 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով. մանրամասներԻրանում ամանորյա տոնակատարությունների հետևանքով զոհերի թիվն աճում էՄարիա Կարապետյանը, Արման Եղոյանն ու Սարգիս Խանդանյանը Հռոմում ենԱդրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը կնշանակի արդարացնել Արցախում էթնիկ զտման քաղաքականությունը․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցել Հայաստանին․ ԱԳՆԱրփինե Սարգսյանի, ոչ գրագետ մոտեցման պատճառով, նոր անհարմարություններ են ստեղծվել անձնագրային բաժնում«Տուալետում սև սունկ է աճում, այլևս հնարավոր չէ ապրել». վարդաշենցի (տեսանյութ)
ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ հետաքննել հայ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին մեղադրանքները
Հութիները հրթիռային հարված են հասցրել Իսրայելի ավիաբազայինՔՊ-ն փորձում է խուսափել ամփոփիչ բանավեճից․ «Ժողովուրդ»Մինչև մարտի 23-ն անձրևներ կլինեն
Ադրբեջանը որպես ռուս ուղղափառ եկեղեցի է ներկայացնում Շուշիի Սբ Ամենափրկիչը
4 հազար 439 օտարերկրացի ստացել է Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակԱԺ նախագահի պարտականությունները կատարումը հանձնարարվել է Ռուբեն Ռուբինյանին «Ավինյանը մեզ խաբեց». վարդաշենցիների բողոքի ակցիան քաղաքապետարանի մոտ․ ՈւՂԻՂԱնուշ Պողոսյանի դիմումի հիման վրա ՊՎԾ-ն գնացել է Մարտունու ԲԿ-ի տնօրենի հետքերով. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել դատախազինԱՄՆ դեսպան Քվինն այցելել է 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոց (լուսանկարներ)ՊՎԾ-ն եւ ԱՆ-ն՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի. ապօրինության գործը կհասնի դատախազություն․ «Ժողովուրդ»Ադրբեջանցիները քանդել են Ներքին Հանդի հուշարձանը․ «Հրապարակ»Տիգրանը երկկողմանի ծնnղազnւրկ է, բայց ինքը մենակ չէ. ամբողջ Արցախը նրա հետ է․ փաստաբանԱրցախցիները բողոքի գործողություններ են ծրագրում․ «Հրապարակ»Ապօրինի ծագման գործով վարչության դատախազները հերթով հեռանում են աշխատանքից. ահազանգ․ «Ժողովուրդ»Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ և ընդդիմության առաջնորդ Էքրեմ ԻմամօղլուինՏեղումներն առաջիկա 5 օրերին կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԵթե հարցը չորով չդրվի, ՔՊ-ականներից շատերն «անտանելի վիրուս» կբռնեն. «Հրապարակ»
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական սուտն է տարածել, թե իբր հայկական զինուժը գիշերը կրակ է բացել Վարդենիսի, Սոթքի և Շորժայի դիրքերից
24 ժամ ջուր չի լինելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններումԱդրբեջանը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ. «Հրապարակ»ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ կշարունակի պատերազմն Իսրայելի հետՓաշինյանը չպետք է թուրք լրագրողներին հրավիրեր Երևան հարցազրույցի համար․ Հարութ Սասունյան Ադրբեջանը ճնշում է ­ՀՀ-ին՝ ընդ­միշտ ձեռք­բե­րե­լու հա­մար Ար­ցա­խի հար­ցի վերջ­նա­կան փա­կումը Կոստանյանը Իսպանիայի ԱԳ պետքարտուղարին է ներկայացրել «Բաքվի հետ համաձայնեցված տեքստի» արձագանքները Բաքուն կտրականապես մերժում է Հայաստանի վարչապետի գրասենյակի հայտարարությունը Շատ լավ և արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Պուտինի հետ․ Թրամփ ՌԴ և ԱՄՆ նախագահների բանակցությունների շուրջ բացասական ֆոնի համար Կիևը փորձել է ներխուժել Բելգորոդ Դեսպանը ԱԳՆ պատվիրակությանն է ներկայացրել հայ-հնդկական հարաբերությունների զարգացումները Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մասիսում, 6 վիրավոր կա Ապօրինի զենք է հայտնաբերվել Արամ Ա Վեհափառ Հայրապետը քննարկել է Հունաստանի հայ գաղութի հարցերը Խորապես գնահատում ենք Շվեյցարիայի խորհրդարանի կողմից երկխոսության առանձնացված հարթակ ստեղծելու կոչը Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀԿ կուսակցական աշխատանքների հարցերը
Պուտինը Թրամփի հետ զրույցում հաստատել է՝ Ուկրաինայում հակամարտությունը պետք է խաղաղ կարգավորվի
Արցախցի 8-15 տարեկան երեխաներին հրավիրում են միանալու «Լույս Արցախի մանուկներին» ծրագրին Մահացել է դերասան Արա Դեղտրիկյանը Երևանի կենդանաբանական այգու այցելուները կենդանիներին ամռանը նոր պայմաններում կտեսնեն Հայաստանի իշխանությունը խտրական է արցախցիների նկատմամբ, նրանք ճնշվում են, բռնության ենթարկվումՎլադիմիր Պուտինը շնորհավորել է Նունե Ասատրյանին՝ IBA կանանց աշխարհի առաջնությունում հաղթելու առիթով
Քաղաքականություն

Հայաստանը ինքնիշխանության պահպանման հարցում կարևորել է Հունաստանի դերը

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն։ Հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ 
 
Փետրվարի 4-ին, Հունաստանի ցամաքային զորքերի «Սպայի Տանը» անցկացվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցել են Հունաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը, Հունաստանի ՊՆ և Գլխավոր շտաբի բարձր սպայակազմը, պետական այլ գերատեսչությունների բաձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային Ժողովի պատգամավորներ, Հունաստանում հավատարմագրված երկու տասնյակից ավելի դեսպաններ և դիվանագետներ, ռազմական կցորդներ, հունահայ համայնքի հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարարական գործիչներ և հունահայ համայնքի ներկայացուցիչներ։
 
Ընդունելության մասնակիցների առջև ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և ՀՀ ռազմական կցորդ փոխգնդապետ Արմեն Միրզաբեկյանը։ ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհավորեց ՀՀ զինված ուժերի 33-րդ տարելիցը՝ նշելով, որ Հայոց բանակը հանդիսանում է ՀՀ ինքնիշխանության և անկախության կարևորագույն գործոններից մեկը և որքան ինքնաբավ և ուժեղ է բանակն, այդքան ուժեղ և ինքնաբավ է պետությունը։ Դեսպանը հավելեց, որ Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանն են ուղղված զինված ուժերի բարեփոխումների և արդիանականացման ծրագրերը։
 
Վկայակոչելով հայ-հունական բարեկամական հարաբերությունները՝ ՀՀ դեսպանն անդրադարձավ Հայաստանի և Հունաստանի Պաշտպանության նախարարությունների և Գլխավոր շտաբերի միջև ձևավորված ամուր հարաբերություններին և վերջին տարիներին էլ ավելի մեծ մասշտաբներ ներառող համագործակցությանը՝ սկսած պարբերական բնույթ կրող բարձր մակարդակի հանդիպումներից մինչև զորավարժանքներ և վերապատրաստման հատուկ դասընթացներ։ 

Այս համատեքստում հատուկ անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությանը։ Նա նշանակություն տվեց նաև արդեն երկար տարիներ հայ զինվորների ռազմական վերապատրաստմանը Հունաստանի ռազմական ակադեմիաներում։ Դեսպանը հատուկ շնորհակալություն հայտնեց Գլխավոր շտաբին և ԱԳՆ-ին Հայաստանի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում հեղեղումների պատճառած վնասներին հասցեագրման Հայաստանի խնդրանքին ընդառաջելու և երեք կամուրջներ Հայաստանին տրամադրելու համար։
 
Օրվա նշանաբանի ներքո դեսպանն անդրադարձավ և հարգանքի տուրք մատուցեց անմահության ճանապարհը բռնած նահատակ զինվորականների և կամավորների հիշատակին՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև 2020թ-ի ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված Մուկուչ Հակոբյանին, ով հանդիսանում էր Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի շրջանավարտ։ ՀՀ դեպանը նաև հիշատակեց 1994թ-ին զոհված Սողոմոնյան ընտանիքի կորստին ՝ գնահատելով հարազատների ներկայությունը միջոցառմանը։
 
Դեսպանն, ամփոփելով իր ելույթը՝ նշեց, - «Խոսքիս ավարտին կցանկանայի նշել, որ այսօր մենք հրավիրել ենք հունահայ կոմպոզիտոր Միրան Ցալիկյանի «Նոստալգիա» փողային նվագախմբին՝ ներկայացնելու մի շարք հայկական ստեղծագործություններ, որոնցից առաջինը կլինի 1970-ական թվականներին հայ մեծանուն ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի ստեղծած «Երազ իմ երկիր» երգը, որը Հայոց ցեղասպանությունից փրկված և Խորհրդային Հայաստանում ապրող Հայրիկի տուրքն է երազելի իր հայրենիքին։ 

Այդ ժամանակ նա չէր պատկերացնում, որ «երազի երկիր Հայաստանը» անկախ հանրապետություն կդառնա 1991 թ․-ին և որ իր այդ երգը Հայաստանի զինված ուժերի օրհներգը կդառնա։ Եւ որպեսզի մեր երկիրը նորից չվերածվի «երազ իմ երկրի» մեր պարտքն ու պարտականությունն է անել ամեն բան, որպեսզի պաշտպանված լինի Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Եւ այս սրբազան առաքելության առաջին իրագործողը Հայաստանի Զինված ուժերն են»։
 
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ռազմական կցորդ փոխգնդապետ Արմեն Միրզաբեկյանը՝ նշելով զիված ուժերի ռազմական կրթությունից մինչև նոր ռազմական համագործակցության ուղղությունների ընդլայնման գործընթացը, որը վերակառուցում է ՀՀ Անվտանգության Խորհրդի կողմից սահմանված ուղենիշները։ ՀՀ ռազմական կցորդը նշեց նաև, որ այս բոլոր բարեփոխումներն ունեն մեկ ընդհանուր նպատակ ՝ունենալ հզոր բանակ, որը կարող է պաշտպանել և պահպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Ռազմական կցորդը նշեց բազմակողմ բարեփոխումների գործընթացում ՝ միջազգային գործընկեր երկրների դերը՝ հատկանշելով Հունաստանին առաջնային այս համատեքստում։ 

Ամփոփելով իր խոսքը ռազմական Կցորդը Հունաստանի հետ համագործակցությունը համարեց որպես համագործակցություն առանց սահմանների. համագործակցություն, որտեղ «Ոչ» բառը գրեթե բացակայում է։
 
Այնուհետև երաժշտական կատարումներով հանդես եկավ «Նոստալգիա» անսամբլը, որին հաջորդեց ընդունելություն։