Աղոթում ենք հայ ռազմագերիների անվտանգ վերադարձի համար․ ԱՄՆ նախկին սենատոր

Աղոթում ենք հայ ռազմագերիների անվտանգ վերադարձի համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախկին սենատոր և Կանզասի նախկին նահանգապետ, 2018-2021 թվականներին Միջազգային կրոնական ազատության հարցերով Միացյալ Նահանգների դեսպան Սեմ Բրաունբեքը՝ Նիկոլ Փաշինյանի՝ կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովում ունեցած ելույթից հետո։
Նա նաև կարևորել է Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության պահպանման հարցը։