Մակրոնը Սիրիայի նոր առաջնորդին հրավիրել է Ֆրանսիա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաային հրավիրել է առաջիկա շաբաթներին այցելել Ֆրանսիա:
Այս մասին ասվում է Սիրիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Հայտարարության համաձայն՝ Մակրոնն ու Ալ-Շարաան հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու Սիրիայի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները և դրանց ազդեցությունը սիրիացի ժողովրդի վրա։
Ֆրանսիական կողմը դեռ չի մեկնաբանել հեռախոսազանգի կամ հրավերի մասին տեղեկությունը։