Մեկ գիշերում Ռուսաստանը ոչնչացրել է 28 ուկրաինական անօդաչու թռչող սարք

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը ուկրաինական 28 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինական 13 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ազովի ծովի ջրերի վրա, ևս 8-ը՝ Ռոստովի մարզում։
«Վեց անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Կրասնոդարի երկրամասի, մեկը՝ Աստրախանի մարզի տարածքում», - կիսվել է նախարարությունում։
Ավելի վաղ Աստրախանի շրջանի վարչակազմը հայտնել էր անօդաչու թռչող սարքերի կողմից շրջանի վրա հարձակման մասին։