Ինչու է Աննա Հակոբյանը մեկնել Մախաչկալա և ում հետ է նա իրականում հանդիպել․ աղբյուր

ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը (Դոկը), իր հերթական ուղիղ եթերում, հրապարակել է փաստաթուղթ, որում նշված է, որ Աննա Հակոբյանը մեկնել է Դաղստան:
2023 թվականի սեպտեմբերի 17-ին Աննա Հակոբյանը ներքին ռուսական ավիաընկերությունների միջոցով թռել է Դաղստան՝ Մախաչկալա քաղաք, ինչի մասին վկայում է այս սքրինշոթը։
(Ստորև՝ հիշյալ սքրինշոթը․ Աննա Հակոբյանը ներքին ռուսական ավիաընկերությունների միջոցով թռել է Դաղստան՝ Մախաչկալա քաղաք)
NEWSPRESS.am-ի ռուսաստանյան աղբյուրները հաստատում են, որ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, 2023 թվականի սեպտեմբերի 17-ին, չարթերային թռիչքով իսկապես թռել է Մախաչկալա, սակայն նպատակն այլ է եղել։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Աննա Հակոբյանն այնտեղ է ժամանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի տիկնոջ՝ Վլադլենա Միշուստինայի հրավերով։ Այցելության նպատակը եղել է հանդիպում՝ մի քանի երկրների վարչապետների կանանց ոչ պաշտոնական հանդիպումը, որտեղ Ադրբեջանից ներկայացուցիչ չի եղել։
Ինչպես նշում է մեր ռուսաստանյան աղբյուրը, հանդիպմանը մասնակցել են ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի վարչապետների կանայք։
Առայժմ չենք մանրամասնում, թե ինչ հարցեր են քննարկվել այնտեղ։ Հավելենք միայն, որ աղբյուրի փոխանցմամբ, հանդիպումը եղել է ի պատասխան՝ սեպտեմբերի 7-ին,Աննա Հակոբյանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տիկնոջ, Ելենայի միջև տեղի ունեցած հանդիպման։
Աննա Հակոբյանը Երևան է վերադարձել սեպտեմբերի 20-ին։