Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցվեց «Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» առաջին կարգի շքանշանը«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նամակը ՄԱԿ-ի կողմից հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթՄենք ունենք կառավարության կողմից պատժիչ քաղաքականության ռեալ ապացույց. Արա Զոհրաբյան (տեսանյութ)Թուրքական քարոզչությունը հայկական փողերով է սնվում. թյուրքագետՀայաստանն ու Ադրբեջանը ավարտում են պատմական համաձայնագրի շուրջ բանակցությունները. ԼոնդոնԱվետիք Չալաբյանի գործով հայտնի դարձած Թոռնիկը մասնակցել է Սարիկ Մինասյանի նախընտրական քարոզարշավին Yerkir.amՇվեյցարիայի խորհրդարանի ընդունած բանաձևը հիշեցնում է՝ Արցախի էջը չի կարող փակվել ուժի կիրառմամբ, էթնիկ զտումներով և ցեղասպանական գործողությունների սպառնալիքըԺողովուրդը վրանները կխփի, կմնա այստեղ. վարդաշենցիները հանդիպում են պահանջում Ավինյանի հետՍպիտակում 17-ամյա տղային սպանել են՝ 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով. մանրամասներԻրանում ամանորյա տոնակատարությունների հետևանքով զոհերի թիվն աճում էՄարիա Կարապետյանը, Արման Եղոյանն ու Սարգիս Խանդանյանը Հռոմում ենԱդրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը կնշանակի արդարացնել Արցախում էթնիկ զտման քաղաքականությունը․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցել Հայաստանին․ ԱԳՆԱրփինե Սարգսյանի, ոչ գրագետ մոտեցման պատճառով, նոր անհարմարություններ են ստեղծվել անձնագրային բաժնում«Տուալետում սև սունկ է աճում, այլևս հնարավոր չէ ապրել». վարդաշենցի (տեսանյութ)
ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ հետաքննել հայ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին մեղադրանքները
Հութիները հրթիռային հարված են հասցրել Իսրայելի ավիաբազայինՔՊ-ն փորձում է խուսափել ամփոփիչ բանավեճից․ «Ժողովուրդ»Մինչև մարտի 23-ն անձրևներ կլինեն
Ադրբեջանը որպես ռուս ուղղափառ եկեղեցի է ներկայացնում Շուշիի Սբ Ամենափրկիչը
4 հազար 439 օտարերկրացի ստացել է Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակԱԺ նախագահի պարտականությունները կատարումը հանձնարարվել է Ռուբեն Ռուբինյանին «Ավինյանը մեզ խաբեց». վարդաշենցիների բողոքի ակցիան քաղաքապետարանի մոտ․ ՈւՂԻՂԱնուշ Պողոսյանի դիմումի հիման վրա ՊՎԾ-ն գնացել է Մարտունու ԲԿ-ի տնօրենի հետքերով. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել դատախազինԱՄՆ դեսպան Քվինն այցելել է 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոց (լուսանկարներ)ՊՎԾ-ն եւ ԱՆ-ն՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի. ապօրինության գործը կհասնի դատախազություն․ «Ժողովուրդ»Ադրբեջանցիները քանդել են Ներքին Հանդի հուշարձանը․ «Հրապարակ»Տիգրանը երկկողմանի ծնnղազnւրկ է, բայց ինքը մենակ չէ. ամբողջ Արցախը նրա հետ է․ փաստաբանԱրցախցիները բողոքի գործողություններ են ծրագրում․ «Հրապարակ»Ապօրինի ծագման գործով վարչության դատախազները հերթով հեռանում են աշխատանքից. ահազանգ․ «Ժողովուրդ»Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ և ընդդիմության առաջնորդ Էքրեմ ԻմամօղլուինՏեղումներն առաջիկա 5 օրերին կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԵթե հարցը չորով չդրվի, ՔՊ-ականներից շատերն «անտանելի վիրուս» կբռնեն. «Հրապարակ»
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական սուտն է տարածել, թե իբր հայկական զինուժը գիշերը կրակ է բացել Վարդենիսի, Սոթքի և Շորժայի դիրքերից
24 ժամ ջուր չի լինելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններումԱդրբեջանը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ. «Հրապարակ»ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ կշարունակի պատերազմն Իսրայելի հետՓաշինյանը չպետք է թուրք լրագրողներին հրավիրեր Երևան հարցազրույցի համար․ Հարութ Սասունյան Ադրբեջանը ճնշում է ­ՀՀ-ին՝ ընդ­միշտ ձեռք­բե­րե­լու հա­մար Ար­ցա­խի հար­ցի վերջ­նա­կան փա­կումը Կոստանյանը Իսպանիայի ԱԳ պետքարտուղարին է ներկայացրել «Բաքվի հետ համաձայնեցված տեքստի» արձագանքները Բաքուն կտրականապես մերժում է Հայաստանի վարչապետի գրասենյակի հայտարարությունը Շատ լավ և արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Պուտինի հետ․ Թրամփ ՌԴ և ԱՄՆ նախագահների բանակցությունների շուրջ բացասական ֆոնի համար Կիևը փորձել է ներխուժել Բելգորոդ Դեսպանը ԱԳՆ պատվիրակությանն է ներկայացրել հայ-հնդկական հարաբերությունների զարգացումները Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մասիսում, 6 վիրավոր կա Ապօրինի զենք է հայտնաբերվել Արամ Ա Վեհափառ Հայրապետը քննարկել է Հունաստանի հայ գաղութի հարցերը Խորապես գնահատում ենք Շվեյցարիայի խորհրդարանի կողմից երկխոսության առանձնացված հարթակ ստեղծելու կոչը Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀԿ կուսակցական աշխատանքների հարցերը
Քաղաքականություն

Սա կարող է հասարակության առողջացման լուրջ սկիզբ դառնալ. Էլինար Վարդանյանը՝ USAID-ի գործունեության դադարեցման մասին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության հնարավոր դադարեցման, ինչպես նաև հնարավոր վերակազմավորման (իսկ դա առավել հավանական հանգուցալուծումն է) ազդեցությունը ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ Հայաստանի համար էական է լինելու։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականցվել են բազմաթիվ ծրագրեր, որոնց նպատակն է եղել օժանդակել Հայաստանին հասնել կայուն զարգացման` մրցունակության աճի, բարելավված ժողովրդավարական կառավարման, անվտանգ և ապահով էներգետիկ ռեսուրսների, որակյալ առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության միջոցով:

2022թ. գործակալության և Հայաստանի միջև կնքվել էր պայմանագիր 120 մլն դոլար դրամաշնորհ տրամադրելու մասին, իսկ 2024թ. սեպտեմբերին որոշում էր կայացվել տրամադրել լրացուցիչ 130 մլն, ինչի արդյունքում ՀՀ տրամադրվող դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմում է 250 մլն դոլար։

Անհնար է թերագնահատել այն ահռելի աշխատանքը, որ USAID-ն տասնամյակներ շարունակ իրականացրել է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Բազմաթիվ դրամաշնորհների շրջանակներում իրականացվել են կրթական, մեդիա և իրավապաշտպան ծրագրեր՝ Հետքը, Սիվիլնեթը դրա վառ օրինակն են։

Բայց սրան զուգահեռ ձևավորվել է գործակալության կողմից ֆինանսավորվող քաղհասարակության կազմակերպությունների և անհատների մի մեծ խումբ, որոնց գործունեությունը պետական և ազգային շահի տեսակետից մի օր քննության առարկա է դառնալու։

ԱՄՆ ՄԶԳ գործունեության դադարեցումը էապես փոխելու է քաղաքացիական հասարակության մթնոլորտն ու ներկապնակը։ Ի վերջո պարզվելու են ջրերը, որովհետև Հայաստանը, հայ ժողովուրդը նվազագույնը վերջին հինգ-վեց տարիներին գտնվում է դեզինֆորմացիայի, լեգենդների, կեղծ նարատիվների ահռելի ազդեցության տակ։ Տեսնում է՝ չի հավատում, լսում է՝ չի հասկանում։ Եվ այս գործում իրենց «լուրջ ներդրումն» ունեն քաղհասարակության մի շարք կազմակերպություններ և անհատներ։ Հենց վերջիններն էլ մի քանի օր է, ինչ ցայտնոտի մեջ են, քանի որ հասկանում են, որ ԱՄՆ ՄԶԳ վերակազմավորումից հետո նրանցից շատերը մնալու են առանց ֆինանսավորման։

Այս առումով լուրջ փոփոխություն է լինելու հասարակության մեջ։ Ֆինանսավորման բացակայության պայմաններում այդ ցանցի բազմաթիվ իդեաներ և նարատիվներ՝ հակահայկական, հակաարցախյան, ցեղասպանությունը կասկածի տակ դնելու և այլն սպասարկման ռեսուրսներ չեն ունենալու։ Իհարկե, մեծ է հավանականությունը, որ իշխանությունը ֆինանսավորման «սուրբ գործը» կվերցնի իր վրա, քանի որ վերջին հաշվով այս կազմակերպությունների գոյությունը իշխանության գաղափարների տարածման և պաշտպանության գրավականն է, իշխանության ապազգային գործողությունների արդարացումը, բայց ֆինանսավորման ծավալը նույնը լինել չի կարող։

Արդյունքում տեղի է ունենալու քաղհասարակության պլատֆորմի վերակազմավորում։ Շատ կարևոր է, որ բացը լրացվի ոչ թե ծայրահեղ գաղափարներով՝ պոպուլիստական կամ արկածախնդիր, այլ գրագետ իդեաներով։

Սա կարող է հասարակության առողջացման լուրջ սկիզբ դառնալ»,- գրել է նա։